Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թունելախորշ, դեֆորմոգրաֆ, թեքաչափ. երկրաշարժերը գրանցող տարածաշրջանի բացառիկ կայանը գործում է Գառնիում

10/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գառնիում` 375 մետր երկարությամբ և 60 մ խորությամբ թունելախորշում է գտնվում Հայաստանի` երկրաշարժերը գրանցող ամենազգայուն սարքը:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այստեղ են տեղակայված դեֆորմոգրաֆ սարքը, ստատիկ ուղղահայաց ճոճանակը (թեքաչափ), ԱՄՆ eրկրաբանական ծառայության Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիան, աերոսեյսմիկ կայանը և այլն:

«Գառնի» երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների թեկնածու Աննա Բայրամյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կենտրոնում կա նաև երկրաքիմիական լաբորատորիա, որտեղ կատարվում են ջրանմուշառումներ, որոշվում է հանքային աղբյուրների ջրերում քիմիական տարրերի կազմի փոփոխությունը:

«Մեր կենտրոնում ունենք նաև հիդրոերկրադինամիկական կայաններ, որտեղ հորատանցքներում ջրի մակարդակի տատանումներն են գրանցվում, կան նաև երկրաֆիզիկական, բիոմագնիսական դաշտի չափման կայաններ, ինչպես նաև համաշխարհային սեյսմոգրաֆիկ ցանցի կայանը, որը բաշխված է Հայաստանի և Արցախի տարածքում:  

Բայրամյանը նշեց, որ կենտրոնում առկա Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի կողմից ստեղծված պրեցեզիոն լազերային ինկլինոմետրի միջոցով հնարավոր է անգամ աննշան միկրոսեյսները կառավարել:

 «Գառնի» սեյսմիկ կայանի սենյակներից մեկում, որտեղ 24-ժամյա ռեժիմով իրականացնում են սեյսմիկ վտանգների գնահատում, պատին կախված մի քարտեզ կա, որի վրա երևում են ՀՀ վտանգավոր խզվածքները, Գառնին էլ հենց այդ շարքում է: Այս կենտրոնում անալիզի են ենթարկվում նաև ստորգետնյա ջրերը:

Լրագրողների հետ զրույցում Գառնի» երկրաֆիզիկական դիտարանի տնօրենի խորհրդական Ռուբեն Ստեփանյանը նշեց, որ թունելախորշում գտնվող դեֆարմոգրաֆը ցույց է տալիս երկրակեղևի հարաբերական դեֆորմացիաները, որը ևս երկրաշարժերի նախանշան է:

«Այս աշխատանքը կատարվում է Ռուսաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ: Սարքն այս պահին գտնվում է վերանորոգման և կատարելագործման փուլում: Խորհրդային միության տարիներին այն անալոգային է եղել, այժմ այն թվային է»,- ասաց Ստեփանյանը:

Խոսելով թունելախորշում տեղակայված ստատիկ ուղղահայաց ճոճանակի (թեքաչափ) մասին՝ Սեյսմիկ վտանգի գնահատման վարչության պետ Անի Գևորգյանը նշեց, որ այն հեղինակել են Չեխիայի լեռնային ինստիտուտի մասնագետները:

«Այն կախված է բովվածքից, ունի 8 մետր երկարություն: Սարքը վերևից ամրացված է, իսկ ներքևում գտնվում է գրանցման համակարգ: Այն իրենից ներկայացնում է թվային տեսախցիկ և միկրոսկոպ: Ճոճանակի տակ կա հատուկ միկրոռաստր, և  յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ անգամ այդ տեսախցիկը ֆիքսում է միկրոռաստրի տեղաշարժը: Այն մշակվում է հատուկ ծրագրային ապահովմամբ և այդպիսով որոշվում են երկրակեղևի թեքումները»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ այն նախատեսված է բնական ու տեխնածին գործընթացներ ուսումնասիրելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտասահմանյան գիտական ամսագրերն ունեն Эпиваккорона-ի փորձարկումների արդյունքները

Հաջորդ գրառումը

Օնիկ Գասպարյանն այցելել է 3-րդ զորամիավորում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Օնիկ Գասպարյանն այցելել է 3-րդ զորամիավորում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական