Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և այժմ երկիրը թույլ չի տա, որ այն օգտագործվի ի շահ այլ պետությունների: Այս մասին հայտարարել է իշխող ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
՛՛Մենք պաշտպանել ենք մեր երկիրը, պաշտպանել ենք մեր շահեր: Երկիրը չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք կվնասեին միայն վրացի արտադրողներին, գյուղացիներին, ինչպես նաև երկրորդ ճակատ չբացեցինք երկրում։ Մենք թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի ի շահ այլ պետությունների։ Մենք կպաշտպանենք մեր երկիրն ու մեր ժողովրդին՛՛, – Գորի քաղաքում նախընտրական հանրահավաքից հետո լրագրողներին ասել Է Կալաձեն։