Չի՞ լինի այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես. ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ հարցրեց ՔՊ-ական աթեիստ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Ես չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ նայել, վիճակագրություն կա, թե քանի հոգի են ընդհանրապես նայում «Շողակաթ», դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է»,-ասաց Թորոսյանը։
«Այս հարցը շատ են տալիս, դա օրենքի պահանջ է, որ հանրային հեռուստաալիքը ունենա կրթամշակութային բաժին։ Ցանկացած ընկերություն կարող է դառնալ գործընկեր, պետությունը կարող է ամբողջ ծախսը վերցնել իր վրա։
Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 մլրդ է, եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ, կարող ենք զրոյից ստեղծել ալիք, բացի այդ պետք է շենքն էլ կառուցվի։ Իսկ Ձեր նշած 206 միլիոնը ընդհանրապես թիվ չէ որևէ ալիք պահելու համար», Թորոսյանին պատասխանեց Շիրինյանը։