Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թող մեր Վահանը վերջին զոհը լինի. մի արև էլ հողին հանձնեցինք

06/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առավոտը» գրում է.
Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվեց Երեւանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չկարողացան մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին Սեւակ եղբայրը, երեւանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները: Մահը, եթե ժամանակին է այցելում, բոլորս կամա թե ակամա հաշտվում ենք կորստի հետ: Բոլորովին այլ է անժամանակ այցելության պարագան: Ցավի մեծության մասին չխոսենք, մանավանդ որ, 44-օրյա պատերազմը շատ երիտասարդ կյանքեր խլեց ու դեռ ունենք բազմաթիվ ռազմագերիներ, բայց դժվար է հաշտվել այն դժբախտ պատահարների ելքի հետ, որ կարող էին չլինել, եթե…

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահկանացուն կնքեց Սուրիայի Քեսաբից հայրենադարձած Վահան Սուլյանը, երբ փորձում էր իրենից առաջ սահած ընկերոջը փրկել: Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ…

Վահանը հոգեւոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգեւորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաեւ Արցախը: Երեւանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երեւանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երեւանի փողոցներով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին

Հաջորդ գրառումը

Վերադարձ Ներքին գործերի նախարարության մոդելին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
Նորություններ

1միլիոն դրամ արժողությամբ նվերը Լիլիթ Մակունցը չի ստացել, նա ուղղակի նվերը փոխանցել է վարչապետի աշխատակազմին

20/11/2025
Հաջորդ գրառումը

Վերադարձ Ներքին գործերի նախարարության մոդելին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական