Արցախի նախագահի խորհրդական Դավթ Բաբայանն այսօր առավոտյան անդրադարձել է զինադադարի հայտարարությունից հետո Արցախում տիրող իրավիճակին: Թշնամին որոշ հատվածներում փորձում է ճեղքել ՊԲ պաշտպանական համակարգը. իհարկե, նրա բոլոր քայլերը հետ են մղվում:
«Հակառակորդը շարունակելու է ակտիվ գործողությունները: Հիմնական թիրախներից մեկը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է Իրանի Իսլամական Հանրապետության կարիքները: Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ռազմավարական կարևորագույն հանգույցները կամ շարքից հանել կամ վերցնել իրենց տիրապետության տակ, որպեսզի ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ: Շարունակվում են նաև Ադրբեջանում գտնվող ահաբեկիչների ակտիվ գործողությունները, նրանք խմբերով ներթափացում են Ռուսաստանի տարածք:
Եթե այս անգամ ևս թշնամին չհարգի միջազգային հանրության՝ հրադադար հաստատելու ջանքերը և կրկին հրադարի ռեժիմը չեղյալ համարի, երրորդ անգամ ավելի կոշտ մեթոդներով է վերկանգնվելու զինադադարը: Կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հանդուրժի Ադրբեջանի նման պահվածքը»,- ասել է Դավիթ Բաբայանը: