Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 3 լրագրող. թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Լրագրողները նկարահանելիս են եղել առաջին հարվածի հետևանքները և հետևել է երկրորդ հարվածը:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ հարվածը միտումնավոր է եղել եկեղեցուն ու լրագրողներին, քանի որ թշնամին անօդաչուներով հետևել է նրանց մինչև հարված հասցնելը:
ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության հետևանքով վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց։