Ընդդիմադիր հայացքներ ունեցող համալսարանականների նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Թիրախում այս անգամ իրավապաշտպան, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանն է, ով դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Մելիքյանին այս տարի դասաժամեր չեն հատկացրել, այսինքն՝ փաստացի նրան հեռացրել են համալսարանից։ Մելիքյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ ասելով, որ ինքը ևս մի քանի աղբյուրից նման տեղեկություններ է ստացել։ «Անկեղծ ասած՝ այս պահին ես դեռ չէի ուզենա հրապարակային խոսել, որովհետև ինքս որոշ ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունեմ, բայց քանի որ արդեն լրագրողական հանրությունը դրա մասին տեղայակ է, պարտքս եմ համարում մի քանի բան այդ կապակցությամբ ասել։ Առաջինը պետք է նշեմ, որ, այո՛, ինձ նման տեղեկություններ հասել են տարբեր աղբյուրներից, որ որոշակի խնդիրներ է տեսնում իմ պաշտոնավարման հետ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը օկուպացրած, օրենքները փոխելու միջոցով ռեկտոր դարձած անձը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրածոն։ Ես այլ պատճառ, քան քաղաքականն է, չեմ տեսնում։ Նաև տեղեկացված եմ, որ տարբեր ֆակուլտետներում այլ դասախոսների հետ կապված նման հարցեր կան, և եթե իսկապես նման բան կա, որի մասին ես վերջնական կտեղեկանամ 1-2 օրվա ընթացքում, ոչ ուշ, ապա շատ չեմ զարմանա, որ նման բան կա, որովհետև այդ անձին, որը, իմ համոզմամբ, մեղմ ասած՝ որևէ արժանիք չուներ ԵՊՀ ռեկտոր աշխատելու, այդ անձին, վստահ եմ, նշանակել են նաև քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։ Մի անձի, որը երկար տարիներ ընդդիմադիր հայացքներով դասավանդել է, և ոչ ոք դրա մեջ որևէ խնդիր չի տեսել։ Բայց եթե ռեկտորատին թվում է, թե դրանով ինձ ինչ-որ վատություն են անում, ապա նրանք չարաչար սխալվում են:
Վերջին 10 տարիներին ես համալսարանում դասավանդում եմ «պարտք տալու» սկզբունքով, այսինքն՝ Մայր բուհը ինձ տվել է գիտելիք, հնարավորություններ, ես շատ շնորհակալ եմ մեր ֆակուլտետի ղեկավարությանը, և ես իմ մասնագիտական հաջողությունների համար մեծապես երախտապարտ եմ իրավագիտության ֆակուլտետում ստացած կրթությանս, և ես վերադարձնում եմ այդ պարտքը՝ իմ սուղ ժամանակից ժամանակ տրամադրելով և որոշակի, իմ կողմից մշակված կուրսը ուսանողներին ներկայացնելով։ Եթե պարտատերը պարտքը չի ուզում, ապա ես ոչ մի բան անել չեմ կարող, կարճ ասած՝ ես կարծում եմ, որ համալսարանի ղեկավարը պետք է ուրախ լինի, որ Ռուբեն Մելիքյանը բուհում դասավանդում է։ Եթե նա ստանցել է քաղաքական պատվեր, և ինչ-որ խնդիրներ է ստեղծում ոչ թե իմ, այլ ամբիոնի համար, իսկ իմ տեղեկություններն այնպիսին են, որ խնդիրը ամբիոնին է վերաբերում, ապա եթե այդպիսի խնդիր կա, ես պատրաստ եմ դիմում գրել և չվտանգել իմ գործընկերների գործունեությունը այն պարզ պատճառով, որ ես համալսարանում դասավանդում են պարտքս տալու սկզբունքով։ Ես ոչ նորմալ վարձատրություն եմ այնտեղ ստանում, որովհետև դասախոսների վարձատրությունը շատ ցածր է, մանավադ՝ ոչ մշտական դասախոսներինը, ոչ այլ օգուտներ եմ ստանում անուղղակի, այս տեսանկյունից եթե նրանց թվում է, որ ինձ վատություն են անում, ապա չարաչար սխալվում են։ Նրանք վատություն են անում ԵՊՀ ուսանողներին, որոնց ես դասավանդում եմ, և եթե իմ դասավանդման որակի հետ կապված խնդիր լիներ, ապա վստահաբար դա կբարձրաձայնվեր։ Բազմաթիվ հրապարակումներով ուսանողներն են ինձ շնորհակալություն հայտնում։ Ես 19 տարի դասավանդում եմ, և կարծում եմ, որ ոչ միայն գիտելիքը, այլև փորձառությունը, որ ես ձեռք եմ բերել, ես կարողանում եմ ուսանողներին օգուտ տալ։ Եթե իրենք չեն ուզում այդ օգուտը, և համարվում են համալսարանի ռեկտոր, ապա, ինչպես ասում են, Աստված իրենց հետ, թող զբաղվեն ԵՊՀ-ն Աշտարակ տեղափոխելու սուրբ գործով»,- մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը։ Բանն այն է, որ վերջերս էլ ՀՊՏՀ-ից քաղաքական հայացքների համար հեռացրել էին արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանին։ Մելիքյանին հարցրին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից են ուզում են ազատվել, մինչդեռ նախկին իշխանությունների օրոք այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչներ՝ ներկայիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նույն ինքը՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու շատ ուրիշներ, առանց խոչընդոտի աշխատում էին։
Ավելին` սկղբնաղբյուր կայքում