Թավշյա իշխանության վերնախավի կողմից կողմից թուրք-ադրբեջանական նարատիվների անմնացորդ սպասարկումն այլևս արտառոց երևույթ չէ։ Սակայն, եթե նախկինում Հայաստանի ղեկավարության կողմից հակահայկական քաղաքականության առաջխաղացումը (համաձայնեք՝ հրեշավոր է հնչում) գոնե ինչ-որ կերպ քողարկված էր երևակայական կառուցողականության «թզենու տերևով», ապա այժմ բոլոր պայմանականությունները հետ են շպրտվել, և Հայաստանի թավշյա իշխանությունները ուղղակի և ագրեսիվ կերպով պաշտպանում են ֆաշիստական Ադրբեջանի շահերը։
Շատ ցայտուն օրինակ է, թե ինչպես ԱՄՆ-ում իր հերթական ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չասաց թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից օկուպացված Արցախի տարածքում հայկական հազարամյա կրոնական ժառանգության ոչնչացման մասին, այլ մատնանշեց «Հարավային Կովկասի տարածաշրջանում կրոնական հանդուրժողականության ավանդույթները»։
Ադրբեջանի կողմից օկուպացված Նախիջևանում ոչնչացված հազարավոր հայկական խաչքարերի, տասնյակ Եկեղեցիների և հայկական գերեզմանատների մասին ոչ մի խոսք չի ասվել։ Ոչ մի խոսք` թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից ոչնչացված հայկական գյուղերի մասին։ Բնականաբար, ոչ մի խոսք չի ասվել նաև Արցախում քրիստոնյա հայերի հանդեպ տեղի ունեցած էթնիկ զտման և փաստացի ցեղասպանության մասին։
Իրավիճակի հրեշավորությունն այն է, որ գրեթե բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշում են այն փաստը, որ Ադրբեջանը վարում է հայերի կրոնական և էթնիկ բնաջնջման քաղաքականություն և ոչնչացնում է հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը տարածաշրջանում, իսկ ինչն այս կամ այն պատճառով չի կարող ոչնչացնել, գողանում և յուրացնում է։
Ուրեմն ինչո՞ւ է ներկա թավշյա իշխանությունն այդքան բացահայտ արդարացնում և ծածկում ֆաշիստական Ադրբեջանի հակահայկական էությունը։
Իմիջայլոց, հարցը հեռու է հռետորական լինելուց…