Moderna-ի և Pfizer-ի պատվաստանյութերի արդյունավետությունը կորոնավիրուսի մուտացիաների դեմ պայքարում կբարձրանա, եթե դրանց ավելացվեն «Սպուտնիկ V» պատվաստանյութի բաղադրիչները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Դմիտրիևի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է օգնել օտարերկրյա ընկերություններին աշխատել իրենց պատվաստանյութերի վրա: Ըստ Կիրիլ Դմիտրիևի, ռուս մասնագետները կարծում են, որ «Սպուտնիկ V» բաղադրիչի ավելացումը, այդ թվում՝ Pfizer-ի պատվաստանյութին, կօգնի ավելի արդյունավետ կերպով պայքարել կորոնավիրուսի մուտացիաների դեմ:
«Մենք կարծում ենք, որ միայն համատեղ աշխատանքով կարող ենք իսկապես առավել արդյունավետ լինել», ասել է նա Россия 1 հեռուստաալիքի եթերում:




