Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեքեյան մրցանակներ՝ Արմեն էլբակյանին, Անատոլի Ավետյանին ու Զավեն Խաչիկյանին

09/10/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան մշակութային միությունում կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը:

Արդեն 27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ միությունը գնահատում և խրախուսում է մշակույթի, գիտության և այլ բնագավառների լավագույններին: Այս տարի մրցանակներ հանձնվեցին 6 անվանակարգերում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն և Կերպարվեստ: «Մրցանակաբաշխությունն իր մեջ ունի մշակութային գործչին, ստեղծագործողին, մտավորական գնահատելու, խրախուսելու գաղափարը:

 Մրցանակաբաշխությանը մասնակցում են գրողների միությունից, նկարիչների միությունից, Ժուռնալիստիկայի ոլորտից և այլն: Կարդացեք նաև Պատերազմի սկզբից առ այսօր նորից ու նորից փնտրում ենք ապրելու իմաստը. Զավեն Խաչիկյանի «Վերաբերմունք»/«Einstellung» ցուցահանդեսը ներկայացվեց հանրությանը Սունդուկյան թատրոնի նոր նվաճումը Արմեն Էլբակյան. «Թատրոնն օգնում է մարդկանց ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից» Չկան կոնկրետ թեմաներ, տարիքային սահմանափակումներ,մասնակցում են գրեթե բոլոր երկրներից և բոլոր լեզուներով խոսող մարդիկ, իսկ մրցանակակիրներն ընտրվում են ժյուրիների կողմից, որոնք դիտարկելով բոլոր գործերը՝ վերջում ընտրում են լավագույնին:

 Ի դեպ, այս տարի այն եզակի տարիներից է, երբ մեկ անվանակարգում ընտրվում են մեկից ավելի մասնակիցներ»,- ընդգծեց Թեքեյան մշակութային միության ղեկավար Գայանե Մուրադյանը: «Գրականություն» անվանակարգում մրցանակ շնորհվեց բանաստեղծ Արտավազդ Նազարյանին՝ «Արվարձան» և «Ուղեփակոց» բանաստեղծությունների ժողովածուների համար, «Հայագիտություն» անվանակարգում ՝ Արման Եղիազարյանին՝ «Աշոտ Գ Ողորմած թագավոր հայոց» աշխատության համար:

«Թատերական արվեստ» անվանակարգում՝ մրցանակակիրը անվանի ռեժիսոր Արմեն Էլբակյանն է՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար «Լրագրություն» անվանակարգում հաղթեցին Դիանա Մարկոսյանը՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար և Հակոբ Ասատրյանը՝ Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար /Օրեր ամսագիր/: «Կերպարվեստ» անվանակարգում մրցանակ շնորհվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանին՝ «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործության համար, «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում՝ Արմեն Ենգոյանին՝ «Գյուղական էսքիզներ», իսկ Զավեն Խաչիկյանին՝ «Անվերնագիր Պատերազմ» շարքերի համար:

Մրցանակաբաշխությունն անց է կացվում 1991թ.-ից: Այդ տարիներից ի վեր մրցանակի են արժանացել Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Թամրազյանը, Ջիվան Գասպարյանը, Տիգրան Մանսուրյանը,Երվանդ Մանարյանը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության և արվեստի այլ գործիչներ: Մրցանակաբաշխությանը հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և ՀՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ: 

Մարիամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/10/08/1221138/

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանին անհանգստացնում է բուն «պրոցեսի» ձգձգումը. նա նյարդայնացել է․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական