Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Թեքեյան Մշակութային Միությունն իր խոր հարգանքը և համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցուն և Գարեգին Երկրորդ կաթողիկոսին

Եկեղեցին Հայկական՝ մեր հողի վրա ծլած հավատքի կենաց ծառը, դարերով եղել է ոչ միայն աղոթքի վայր, այլև հայ մշակույթի, գրականության, լեզվի ու ինքնության կենդանի կենտրոնը։ Հայ ժողովուրդը իր ամենադժվար պահին դիմել է եկեղեցուն՝ որպես սրբություն, ինչպես հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանն է ասում՝

«Եկեղեցին Հայկական ծովուն դիմաց ալեկոծ
Նավահանգիստ մէ խաղաղցուրտ գիշերին՝ հուր և բոց…»

Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությունը, հավատարիմ իր առաքելությանը՝ սատարում է հայ մշակույթին, գեղարվեստական խոսքին և հոգևոր ժառանգությանը, իր խորին աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մեր հավատքը՝ եկեղեցու դերն ու գործառույթը՝ որպես ազգային ինքնության առանցք, մնում է անսասան:

Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ամրապնդել այդ հոգևոր կամուրջը անցյալի և ապագայի միջև։ Միությունը պատրաստ է իր ներուժով, միջոցներով ու ծրագրերով շարունակել սատարել եկեղեցու հայապահպան առաքելությանը Հայաստանում և Սփյուռքում։

Թեքեյան Մշակութային Միությունը՝ որպես մշակույթի լուռ սպասավորիր խոր հարգանքը և համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցուն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց  Կաթողիկոսին իբրև մեր հոգևոր և ազգային կյանքի հիմնաքար։