Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» նոր գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը

06/05/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրադարանը կրում է գրող, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության ղեկավար անդամ, «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի անդամ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Ալեք Մանուկեան» գրական մրցանակակիր Հայկաշեն Ուզունյանի անունը։ Նորաբաց գրադարանի ֆոնդի հիմքն է հանդիսանում նվիրյալ հայորդու մահից հետո՝ Կիպրոսից Երեւան տեղափոխված իր անձնական գրադարանը, որն ընդգրկում է մասնավորապես սփյուռքահայ հեղինակների աշխատություններ, հազվագյուտ գրքեր՝  հեղինակների ընծայագրերով:

Գրադարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին հյուրեր Անգլիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Շվեցարիայից, Լիբանանից, Հայաստանից. կարմիր ժապավենը կտրեցին Հայկաշեն Ուզունյանի դուստր Թալին Ավագյան-Ուզունյանը եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արմեն Ծուլիկյանը՝ կարեւորելով գրադարանի հիմնումը Թեքեյան Կենտրոնում, ինչը նոր, սակայն շատ կարեւոր եւ ազգօգոտ ոլորտ է հանդիսանում հիմնադրամի գործունեության եւ պատմության մեջ:

«Թեքեյան» մշակութային միության նախագահ, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը, ներկայացնելով Հայկաշեն Ուզունյանի կյանքն ու ազգանվեր գործունեությունը, անդրադարձ կատարեց Հայկաշեն Ուզունյանի ջանքերին՝ ուղղված Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության փակման դեմ:

Իր խոսքում Թալին Ավագյան-Ուզունյանը, նշեց, որ Թեքեյան Կենտրոնում գրադարան ստեղծելու գաղափարը ծագեց հիմնադրամի ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանն ուղղված առաքելության շնորհիվ:

Ձեռնարկին մեծարման եւ երախտիքի խոսքեր հնչեցին երջանկահիշատակ Հայկաշեն Ուզունյանին: Եղան նաեւ համագործակցության առաջարկներ, այդ թվում Ռուբեն Միրզախանյանը ԹՄՄ-ի անունից պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր եռամսյակ նոր գրքերով համալրել գրադարանը։ «Մուղնի» հրատարակչության տնօրեն Ռուզան Պետրոսյանն էլ իր հերթին ցանկություն հայտնեց նվիրաբերել գրադարանին 2001 թ․-ից մինչ օրս հրատարակչության կողմից լույս տեսնող բոլոր գրքերի օրինակները։

«Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանում կատորվող աշխատանքների եւ գործառույթների համառոտ ամփոփագիրը ներկայացրեց գրադարանի աշխատակցուհի Նարինե Խաչատուրյանը, մասնավորապես նշելով, որ  գարադարանը շարունակում է ակտիվորեն համալրվել եւ հավակնում է դառնալ սփյուռքահայ գրականության համահավաք կենտրոն՝ հանրապետական մակարդակով: «Դառնալով մշակութային եւ գիտակրթական հաստատություն, գրադարանը կարող է ծառայել ուսանողների, գիտնականների, մշակութաբանների, գրողների, լրագրողների եւ պարզապես շարքային ընթերցասերների ակադեմիական պահանջները բավարարելուն», – ընդգծեց Նարինե Խաչատուրյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստորգետնյա գազատար է վնասվել. Աջափնյակում գազ չկա

Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 05.05.23

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025
Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 05.05.23

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական