Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են պատրաստում քաղաքի 2,5 միլիոն բնակիչների համար, տեղեկացնում է Tasnim-ը:
Նշվում է, որ Իրանի մայրաքաղաքի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ավելի քան 300 ստորգետնյա կառույցներում, ինչպիսիք են կայանատեղիները, և մետրոյի 82 կայարաններում:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար Ամիր Խաթամին Իրանի շուրջ ԱՄՆ ուժերի կուտակման ֆոնին հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հետևում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տեղաշարժերին և «մատը պահում են ձգանի վրա»:
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են լիակատար պաշտպանական և ռազմական պատրաստության մեջ։ Տարածաշրջանում թշնամու տեղաշարժերին ուշադիր հետևում են, և մատը ձգանի վրա ենք պահում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել «արդար և իրավահավասար» համաձայնագրի։





