Մոտ ապագայում Թեհրանը և Ադրբեջանը կստորագրեն նավագնացության մասին համաձայնագիր, որը կվերաբերի տարանցմանը Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով:
Ըստ Trend-ի, այս մասին հայտնել է Khazar նավագնացային ընկերության գործադիր տնօրեն Խազար Դավուդ Թեֆտին:
Նա հավելել է, որ Իրանը մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք միջանցքների երկայնքով: Նրա խոսքով, Եվրոպայից ապրանքները Ադրբեջանի միջոցով կհասցվեն իրանական նավահանգիստներ, այնուհետև դրանք կտեղափոխվեն դեպի արևելք, այդ թվում՝ Աֆղանստան և Պակիստան:
@Caucasian_bureau
Թարգմ․ Զ․Մ․
12.07.21