Իսրայելական գրոհը Իրանի ենթակառուցվածքի դեմ առանց Իրանի կոշտ պատասխանի չի մնա։ Այս մասին Թել Ավիվին նախազգուշացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Նա խորհուրդ է տվել սիոնիստական ռեժիմին չչարաշահել իր երկրի համբերությունն ու կամքը։
«Կասկածներ եւ շտապողականություն չեն լինի։ Հատուցում կլինի»,- ասել է նա կոնֆերանսում։
Գերատեսչության ղեկավարը նաեւ խոստացել է, որ Իրանը չի թողնի Սիրիային եւ Լիբանանին։ Իսլամական հանրապետությունը կշարունակի օգնել դիմադրության շարժմանը թշնամու դեմ պայքարում։