Ձեր աշխատակիցները խոսում են, որ քաղաքապետը թեմաների մեջ է, մեզ էլ ուղարկել է էնտեղ, իրանց թվում է՝ չգիտենք, ինչն ինչ է: Շատ ուշադիր էդտեղ ուսումնասիրություն եք անում: Այս մասին այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Վահան Արսենյանին հանձնարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Ձեր վարչությանը կարգի հրավիրեք: Էդ բամբասանքներն էլ ընդհանրապես թարգեք քաղաքապետարանում»-, ասաց քաղաքապետ Սարգսյանը: