Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Եռօրյա այցով Սյունիքում ենք` միջազգային մի քանի, այդ թվում`դատական նախաձեռնության համար անհրաժեշտ փաստերի հավաքման, ապացույցների ամրագրման նպատակով:
Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները, այդ թվում` Հայաստանի տարածքների զավթումը:
Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, տարբեր հանդիպումներ»,- գրել է Թաթոյանը: