Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ըստ Փաշինյանի՝ աշխատատեղերի թվի աճն ուղիղ համեմատական է աղքատության տոկոսի աճին. Սուրեն Պարսյան

26/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հերթական «ռեկորդային» ցուցանիշի՝ 2018 թվականի համեմատ ներկայում 123, 310-ով ավելի աշխատատեղ ունենալու մասին, որը 5,000-ով ավելացել է սույն թվականի ապրիլին: Հրապարակված վիճակագրության փաստով Panorama.am-ը դիմեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

«Նախ  պետք է նշել, որ այդ թվերը, որոնք հայտարարվում են կառավարության որևէ ներկայացուցչի կողմից, որևէ պաշտոնական աղբյուրում չկան: Սա, ըստ էության, դարձել է հերթական կարգադրությունը պետական վիճակագրական մարմիններին՝ նման թիվ ներկայացնելու համար: Այն հերթական անգամ վկայում է, որ մեր պետական համակարգում գործում է վերևից պատվեր իջեցնելու թվանկարչության արատավոր երևույթը, ինչի հետևանքով մենք չենք կարողանում ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն աշխատանքի շուկայի, տնտեսական իրավիճակի, աշխատավարձի մեծության վերաբերյալ:

Երբ նայում ենք եղած պաշտոնական թվերին, ապա ստացվում է, որ 2022 թ. առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտը 5.4% անկում է գրանցել, իսկ այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսի համեմատ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 7 % անկում:
Գյուղատնտեսության ոլորտում է զբաղված մեր բնակչության 1/3-ը, արդյունաբերության ոլորտում էլ ընդգրկված են զբաղվածների 15-20 %-ը: Ստացվում է, որ մենք գյուղոլորտում և արդյունաբերությունում ունենք անկում, բայց հայտարարում ենք, որ  աշխատատեղերն ավելանում են: Այսինքը՝ պաշտոնական թվերը, տնտեսական իրավիճակը, որը ներկայացնում է Վիճակագրական կոմիտեն և պաշտոնյաների ներկայացրած աշխատատեղերի թվերն ուղղակի իրար չեն համապատասխանում: Այսօր աշխատատար ոլորտներում անկում է գրանցվում, բայց աշխատատեղերն ավելանում են: Սա տնտեսական տրամաբանությունից և օրինաչափությունից դուրս երևույթ է:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա պետք է ասեմ, որ երբ Վիճակագրական կոմիտեն միջին աշխատավարձի թիվ է ներկայացնում՝ որոշակի գործակիցներ են ներդնում, որի հետևանքով օրինակ կարելի է 30 հազար աշխատավարձը դարձնել 250-260 հազար դրամ: Փաստն այն է, որ իմ շրջապատում, քննարկումների տարբեր հարթակներում երբ խոսում ենք աշխատավարձի բարձրացման մասին, պարզվում է, որ իրենց հայտարարած երևույթն գոյություն չունի:

Օրինակ՝ հայտարարվում է, որ ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսի համեմատ 17-18 % աշխատավարձի աճ է գրանցվել, բայց թե ո՞ր ոլորտում է այն գրանցվել և ովքե՞ր են օգտվել դրանից,  պարզ չէ: Այդ մարդիկ ուղղակի չկան: Անշուշտ, IT ոլորտում, հանքարդյունաբերության մեջ կա աճ, այնտեղ աշխատավարձերի շարունակական երկնիշ աճ ենք ունենում, բայց վերամշակման և հանրային ծառայության ոլորտում նման զգալի աճեր ուղղակի չկան»,-ասաց տնտեսագետը:

Panorama.am-ը հիշեցրեց, որ Փաշինյանը նաև հայտարարել է, որ եկամտային հարկի գծով  օրենսդրական փոփոխություններից հետո 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ է եղել:

Սուրեն Պարսյանն արձագանքեց. «Եկամտահարկի նման մուտքագրում հնարավոր է, քանի որ ապրանքների միջին գները և միջին անվանական աշխատավարձն աճ է գրանցել: Բայց այն եկամտահարկի համահարթեցման օրենքով չի պայմանավորված, ինչպես իրենք են ասում: Այդ օրենսդրական փոփոխությամբ խորացվել է եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը: Իրենք հասարակության հարուստների և աղքատների միջև եղած անդունդն ավելի են մեծացրել:
Մեր բնակչության մեջ կան մարդիկ, որոնց կենսամակարդակը կտուկ լավացել է, բայց իրականում ավելի մեծ թվով մարդկանց վիճակը կտրուկ վատացել է, որովհետև 180 հազար դրամից ավել ստացողների թվաքանակը չի ավելացել, մնացել է նույն մակարդակի վրա: Բնակչության մոտ 60 %-ը կրկին ստանում է մոտավորապես 180 հազար դրամ աշխատավարձ»:

Panorama.am-ի վեր հանած պետական վիճակագրական տվյալներով՝  2018 թվականին ՀՀ-ում աղքատության մակարդակը  23 % էր, 2019-ին՝ 26%,  2020 թ.-ին՝  27%, իսկ Համաշխարհային բանկի վերջին վերլուծության մեջ ասվում է. «Ելնելով կանխատեսվող մակրոտնտեսական ազդեցությունից՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը (վերին միջին եկամուտ ունեցող երկրների աղքատության մակարդակով) 2022թ․-ին կարող է հասնել բնակչության 39․6%-ին, ինչը 3 տոկոսային կետով բարձր է նախորդ կանխատեսման համեմատ։ Խոցելիությունը կարող է աճել՝ պայմանավորված դրամական փոխանցումների նվազմամբ, կոմունալ վճարների բարձրացմամբ և սննդամթերքի գների աճով»:
Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում անշեղորեն ավելանում է աշխատողների թիվը, բայց դրա արդյունքում առաջանցիկ տեմպերով աճում է աղքատության մակարդակը:

Աղբյուր` Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ. գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը և բերել ապացույցներ. ԴԵՊՔ 1 2025թ. հոկտեմբերի 15-ին...

ԿարդալDetails

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Բավական էր մի խելագարի հայտնվելը՝ շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական