Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 Ըստ այս իշխանության տրամաբանության՝ Հայաստանի պետականության պաշտպանությունը հակահեղափոխականություն է

23/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատահականությո՞ւն է։ Վստահաբար ո՛չ։ Դա, սակայն, ՄԻՊ-ի դեմ ՀՀ իշխանությունների գործողությունների միայն արտաքին շերտն է։ Թաթոյանի դեմ արշավն ունի նաև ներքին դրդապատճառներ։ 2018 թվականի իրադարձություններից հետո Հայաստանում հետևողականորեն կազմաքանդվել են պետական գրեթե բոլոր ինստիտուտները։ Այդ համատեքստում ՄԻՊ-ը մնացել է գրեթե միակ աշխատունակ ու արդյունավետ գործող կառույցը, որը փչացնում է կազմաքանդված պետական ու հանրային կառավարման համակարգի ամբողջական պատկերը։

Բայց ուշադրության է արժանի հատկապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն ձևակերպումը, թե Արման Թաթոյանը «հանդես է գալիս հակահեղափոխական հայտարարություններով»։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում ու առաջին հերթին՝ թշնամական պետության ոտնձգություններից, հակասում է Փաշինյանի և թիմակիցների հեղափոխությանը։

ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունն առաջին հերթին և առավելապես պետության ու պետականության պաշտպանություն է, հետևաբար, ըստ այս իշխանության տրամաբանության՝ Հայաստանի պետականության պաշտպանությունը հակահեղափոխականություն է։

Հասկանալով կամ ոչ՝ այս հայտարարությամբ իշխանությունը խոստովանում է, որ 2018 թվականի հեղափոխությունը հակապետական ակտ էր, որը շարունակվում է մինչև օրս։ Իսկ դա նշանակում է, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ գիտակցված կամ ոչ, իրենց հեղափոխության առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին, մեղադրել է ծանրագույն հանցագործության մեջ, և երբևէ Հայաստանի իրավական պետություն դառնալու դեպքում այդ հայտարարությունը պետք է ընդունվի՝ որպես հանցագործության մասին հաղորդում։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իրականացվող գործողություններն իշխանությունների՝ ընդդեմ պետության ու պետականության արշավի կարևորագույն բաղադրիչն են և հաջողության հասնելու դեպքում ևս մեկ քայլով մոտեցնելու են պետության վախճանը։

Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի համար հեղափոխությունը վեր է ամեն ինչից, այդ թվում՝ պետությունից, մարդկային կյանքերից։ Նրա երբեմնի, իսկ գուցե նաև այսօրվա աջակից Սասուն Միքայելյանը մի անգամ հայտարարեց, որ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմում տարած հաղթանակը, կարճ ժամանակ հետո այդ հաղթանակը զրոյացվեց ու հազարավոր երիտասարդներ զոհաբերելով՝ Արցախը հանձնվեց։ Այսօր արդեն ԱԽՔ-ի շուրթերով այս իշխանությունը հայտարարում է՝ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան պետությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը զբաղված է այդ թեզն ապացուցելով, իսկ դա նշանակում է, որ հաջորդիվ հանձնվելու է պետությունը։

Հարություն Ավետիսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաղթանակի ճանապարհն անցնելու ենք միասին. Առուշանյանը նամակով դիմել է հայրենակիցներին

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայաստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական