Կարդում ես լրահոսը և բոլոր լրատվամիջոցները արձանագրում են․ «Աննա Վարդապետյանը ընտրվեց գյխավոր դատախազ, Վահագն Հովակիմյանը ընտրվեց ԿԸՀ նախագահ, Կարեն Անդրեասյանը ընտրվեց ԲԴԽ անդամ, ապա նախագահ․․․և այլն»։
Կարելի է միայն հռհռալ։
Հարգելիներս, ի՞նչ ընտրություն։ Ի՞նչ է, չգիտե՞ք, որ բոլոր «ընտրությունները» կատարվում են մեկ մարդու որոշմամբ։
Դա Հայաստան կոչվող երկրի, վարչապետ կոչվող բռնապետիկի հրահանգով կատարվող «ընտրություններ» են։
Բռնապետիկը կանչում է իր մոտ հերթական ողորմելի ստրուկին, նրանից հավատարմության հերթական երդումն ընդունում, նշանակում հերթական պաշտոնին և մյուս ստրուկ-կոճակները միաձայն հաստատում են իրենց ստրկատիրոջ նշանակումը։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան