Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմության մոնոլիտը

07/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում առկա է երկու հակադիր բևեռ՝ իշխանական մոնոլիտ բուրգը և դրան հակադրված արտախորհրդանական ու խորհրդարանական ընդդիմության հավաքական կազմը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում իշխանական բուրգը։

Դա մեկ պատուհասի շուրջ հավաքված ապիկարների և որոշ տեխնոկրատների  բոլուկ է։

Իրենց իսկ ագիտատորներից մեկի շուրթերով ժամանակին հնչել է դրանց հավաքական անվանումը՝ ուսապարկեր։

Այդ զանգվածը երբեք չի դավաճանելու գլխավոր պատուհասին, քանի որ նրանցից և ոչ մեկը որևէ մասնագիտություն չունի, ոչ մի բանի պիտանի չէ,  մինչև ԱԺ-ում  հայտնվելը սոված-ծարավ քարշ էին գալիս գարեջրատներում՝ մեկի հաշվին սիգարետ կամ «նիսյա» գարեջուր մուրալու տենչով։

Դրանք հիմա հայտնվել են իրենց անփառունակ կյանքի «Օլիմպոսում» և իրենց գաղջ մարմնի ամեն բջիջով պարտական են  իրենց առջև ամսական երկու հազար դոլար գցող գլխավոր չարիքին։

Հիմա դառնանք ներկա ընդդիմությանը։

Ըստ իս՝ ընդդիմության մեջ ձևավորվել է երկու շերտ։ Առաջինը խորհրդարանում երկիրը հանձնողին «պարոն վարչապետ»-ով դիմողներն են, որոնք փաստացի ևս վերածվել են երկու հազար ԱՄՆ դոլար ստացող այլ տիպի ուսապարկերի։ Այո, խորհրդարանական ընդդիմության մեջ հայտնվածներից շատերը ևս կյանքի ընթացքում ոչնչի չեն հասել, չունեն գիտելիք, չունեն կիրառական աշխատանքի փորձ և պատմություն։ Դրանց հետ էլ իշխանափոխության հույս կապելն անիմաստ է։

Հիմա անդրադառնանք արտախորհրդանական ընդդիմության խայտաբղետ հարթակին։ Հասկանալի պատճառներով չեմ ցանկանում քննարկել մի քանի ոչ ինստիտուցիոնալ ագրեսիվ խմբակների, որովհետև դրանք դեպի ընդդիմություն գործուղված «տրոյական ձիեր» են, այն էլ կարկատած թամբերով, որոնց  հեծնել է ենոքավացի պատուհասը։

Հպանցիկ հայացքով իսկ ակնհայտ է, որ արտախորհրդարանական ընդդիմության առանցքը կազմում են երկու միավորումներ և մի քանի տասնյակ անհատ գործիչներ, որոնց օգտակար գործողության գործակիցը բավականին հեղհեղուկ է։ Ակնհայտ է նաև, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կանգնած է մի հանգրվանում, որտեղ նրա քաղաքական ղեկավարները փորձում են գծել պայքարի, դիմադրության ալգորիթմը,  և այստեղ անկյունաքարային է դառնում փողոցային պայքարի նկատմամբ անվստահությունը։

Պայքարի այդ մեթոդին հանրության լայն շերտերը չեն ուզում մասնակցել։

Ի՞նչ անել։

1.Անհրաժեշտ է գիտակցել մի կարևոր հանգամանք։ Դա քաղաքացիների իրական եկամուտների և սպառողական նվազագույն զամբյուղի տարբերության հարցն է։ Մարդիկ հարաբերական խաղաղ պայմաններում դժվարությամբ են հոգում սպառողական նվազագույն զամբյուղի խնդիրը և վախ ունեն, որ իրավիճակի սրման դեպքում իրենց տնտեսությունները կփլուզվեն։ Հիմնականում դրանով է պայմավորված մարդկանց թվացյալ անտարբերությունը, և ահա այստեղ է, որ իրական ընդդիմությունը ունի անելիք։  Մարդկանց պետք է ուղարկել հստակ ազդանշան, որ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարությունը գալիս է նոր ծրագրով, նոր տեխնոկրատ որոշումներով։ Գաղտնիք չէ, որ ներկա իշխանությունը սպառել է էքստենսիվ, հորիզոնական զարգացման ռեսուրսը, իսկ նոր մարդիկ պետք է բերեն ինտենսիվ, ինովացիոն, ուղղահայաց խորությամբ զարգացման ծրագիր և ամենակարևորը՝ պետք քաղաքացիներին տալ հնարավորություն ընտրելու կայուն վատի  և հնարավոր գերազանցի միջև։

Ի՞նչ է դրա համար պետք։

1.Արտախորհրդարանական իրական ուժերի կոնսոլիդացիա

2.Ստվերային կամ նոր հնարավոր կառավարության կազմ՝ տեխնոկրատ մենեջերների գերակայությամբ։

3.Ստվերային կառավարության կազմը պետք է ներկա իշխանությունների ցանկացած որոշում, կարգադրություն, նախագիծ ենթարկի ամենօրյա դիտարկման, վեր հանի դրանց մեջ առկա խնդիրները և տա իր լուծումները։

4.Ստվերային կառավարությունը պետք է հրապարակի մի քանի հիմնորոշ հարցերի վերաբերյալ իր անբեկանելի խոստումները, որոնց մեջ պետք է լինեն առնվազն՝

1.Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման արգելք

2.Բնական մենաշնորհների սակագների աճի արգելք՝ հստակ ժամկետներով

3.Շրջանառության հարկի դրույքների աճի արգելք

4.Ճանապարհային տուգանքների քաղաքականության վերանայում

5.Գույքահարկի դրույքների բարձրացման արգելք

6.Ակցիզային հարկի դրույքների աճի վերանայում

7.«Ակադեմիական քաղաք» կոչված հիմարությանը վերջ տալու  խոստում

8.Վերջին վեց տարիների ընթացքում իշխանական բուրգի պաշտոնյաների լյուստրացիա և ֆինանսական գումարների ետ վերադարձ, այսինքն՝ ստացված աշխատավարձերի և պարգևավճարների հանրագումարները պետք է ետ վերադարձվեն պետական գանձարան։

Եվ էլի բազմաթիվ թեմաներով հստակ խոստումներ։

Շատերը կարող են տարակուսել, որ այդ ամենը կբերի բյուջեի մուտքերի նվազման։

Պետք չէ անհանգստանալ, որովհետև այդ վտանգը կա և կլինի էքստենսիվ զարգացման մոդելի պարագայում, բայց ինովացիոն մոդելի դեպքում արտադրության, գիտության, տեխնիկայի նոր ճյուղերի գործարկումը բյուջե կբերի տասնյակ հարյուրավոր անգամ ավելի մուտքեր, քան հիմա, երբ երկիրը պարզապես նստած է վերին Լարս կոչված ասեղի վրա։

Ի՞նչն է խանգարում իմ կողմից նկարագրվածի իրականացմանը։

Ըստ երևույթին՝ դա ընդդիմության առաջնորդի հարցն է, որը սակայն կարելի է բավականին արդյունավետ կարգավորել կոալիցիոն կամ ռոտացիոն կառավարման գործիքի օգնությամբ։

Իհարկե, դա նորույթ կլինի ՀՀ քաղաքական կյանքում, բայց պետք չէ երկնչել, պետք է գնալ համարձակ լուծումների, այլապես պետականության կորուստը կլինի անխուսափելի։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ր մթերքներն են երիկամների բարեկամը

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ոսկեպարը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը, այն կկարողանա նաև միջոց դառնալ այդ խորհրդանիշը հասցնելու ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ գագաթին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ոսկեպարը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը, այն կկարողանա նաև միջոց դառնալ այդ խորհրդանիշը հասցնելու ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ գագաթին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական