Թուրք ժողովուրդը չի համաձայնի Արևելյան Միջերկրածովքում նոր «Սևրի», ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ չեղարկել է «Սևրի հաշտության պայմանագիրը»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:
«Ոչ մի գաղութատիրական տերություն ի վիճակի չէ Թուրքիային զրկել տարածաշրջանում նավթի և բնական գազի պաշարներից», շեշտել է պետության ղեկավարը: