Մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը “մարդասպան” անվանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թե շուտով դրա համար գին է վճարելու”: Ի պատասխան Կրեմլի հաջորդ օրվա արձագանքին, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ չի զղջում Պուտինի մարդասպան անվանելու համար և շարունակելու է պայքարը թշնամու՝ այսինքն Ռուսաստանի դեմ:
Նախագահ Բայդենի հայտարարություններին լայնորեն արձագանքեցին միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցները: Արձագանքեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա մարտի 19-ին, ինչպես նշեցին թուրքական թերթերը, ասաց. “Բայդենի արտահայտություններն անպատշաճ են, Ռուսաստանի պես պետության նախագահին “մարդասպան” անվանելն անընդունեի է: Պուտինը, տալով նրան շատ խելամիտ պատասխան, արեց այն, ինչ հարկն էր”: Ըստ երևույթին Էրդողանի համար պատշաճը քննադատներին անիծելն է: Նոյեմբերի 9-ին, երբ նրա կարգադրությամբ հրաժարական տվեց պետգանձարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, պարզվեց, որ Թուրքիայի կենտրոնական բանկից 128 միլիարդ դոլար չքացել է: Ընդդիմությունը, ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ նախ մեղադրեց Ալբայրաքին, որ ամուսինն է Թուրքիայի նախագահի կրտսեր դուստե՜ Սումեյեյի, այսինքն փեսան , ապա սկսեց բացատրության պահանջել Էրդողանից, թե ո՞ւր է կորչել այդ գումարը: Ընդդիմության հետևողականությունը հավասարակշռությունից հանեց Էրդողանին, նա չափազանց նյարդայնացավ և մարտի 10-ին Մեջլիսում, իր “Արդարություն և բարգավաճում” կուսակցության խմբակցության առջև ելույթ ունենալիս, հանկարծ խոսքն ուղղեց ընդդիմությանն ու բառացի ասաց. “Թող երկնքից իմ փեսայի չափ քար ընկնի ձեր գլխին”: