Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի պատասխանը պետք է տա Շահ Աբասը

02/10/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանցի ճանաչված լրագրող, «Սազանդեգի» և «Ագահի-է-նո» պարբերականների գլխավոր խմբագիր Մոհամադ Ղուչանին Instagram-ի իր էջում անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական ալյանսի նկրտումներին:

«Նեոօսմանիզմի պատասխանը պետք է տա նեոսեֆյանականությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը պետք է տա Մեծն Շահ Աբասը: Աստված վկա, Իլհամ Ալիեւը ոչ այլ ինչ է, եթե ոչ` մարիոնետ:

Մեծն Շահ Աբասը 400 տարի առաջ, երբ Ատրպատականը (խոսքն Իրանի Ատրպատական նահանգի մասին է) միավորված էր և չկար ռուսների միջոցով ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը,  Բադքուբեի կառավարությունը (Բադքուբեն, Բաքվի պատմական՝ իրանական անվանումն է), որդեգրեց հայերի հետ օսմանցիների (ոչ թե ազերիներ) դեմ դաշնակցելու խելամիտ ռազմավարությունը՝ նրանց դարձնելով Իրանի ռազմավարական դաշնակիցը: Նա հայերին վստահեց արտաքին աշխարհի հետ Իրանի առեւտուրը, որպեսզի եվրոպացիներին իրենց քրիստոնյա դավանակիցների՝ հայերի միջոցով դարձնի Իրանի դաշնակիցը: Եվ ինչքան որ հայերի ազատաությունը Շահ Աբասի օրոք Սեֆյան Իրանի կրոնական հանդուրժողականության խորհրդանիշն էր, նույնքան էլ հայերի սպանդն Օսմանյան Թուրքիայում կրոնական և էթնիկ բռնակալության խորհրդանիշն էր: Օսմանցիներն, իհարկե, վրեժ լուծեցին այս ռազմավարությունից  Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու միջոցով:

Այժմ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանն արքայազն Իլհամ Ալիեւի գործակատարությամբ (կոմունիստ սուլթանի եւ ՊԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի զավակը) ձգտում է խզել կապն Իրանի և  Հայաստանի միջեւ, որն Իրանի համար դարպաս է դեպի Եվրոպա: Օսմանցիները մշտապես հայերին համարել են իրանցիների դաշնակիցներն ու գործընկերները:

Ատրպատականը` Թավրիզից մինչև Բադքուբե, իրանական հայրենիքի անբաժանելի մասն է, և Ադրբեջանի Հանրապետության (այսօր աշխարհում երկրորդ շիա պետության) մեր ազերի հայրենակիցները չեն ընկնի ազերի-հայ պատերազմի սադրանքի ծուղակը:

Մեր սխալը, սակայն, այն է, որ  բավարար ուշադրություն չդարձրեցինք ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական և հայկական կողմերի միջև ուժերի հավասարակշռությանը, Էրդողանի շքերթին և Արաքսի նկատմամբ նրա հավակնութուններին (խոսքը 44-օրյա պատերազմից հետո Բաքվում կազմակերպված շքերթի և այդ ժամանակ Էրդողանի  ելույթի մասին է): Այս օրերին նեոօսմանիզմն ավելի վտանգավոր է, քան սաուդիզմը: Նույնիսկ թալիբներն այսօր ավելի են մոտեցել Թուրքիային, քան Սաուդյան Արաբիային, իսկ Իսրայելը նույնպես գիտակցում է Թուրքիայի դերը տարածաշրջանում Իրանի հնարավորությունները սահմանափակելու գործում:

Իրանը պետք է կտրուկ գործի, եթե ցանկանում է չեզոքացնել Իսրայելի ռազմավարությունը: Պետք է վերականգնի Միջուկային գործարքը և, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններին զուգահեռ, զարգացնի Եվրոպայի հետ հարաբերությունները ու, ինչպես միշտ, վերականգնի Արևելքի և Արևմուտքի հետ հարաբերությունների հավասարակշռությունը: Ռուսաստանն ու Թուրքիան դեռևս Ղաջարների անկարող դինաստիայի օրերից շահակից են եղել Իրանի թուլացմանը և մասնատմանը:

Ռուսաստանը և Թուրքիան մեզ համար իրական սպառնալիք են անմիջական սահմանակից լինելու պատճառով, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ը պոտենցիալ սպառնալիքներ են: Մեր դիվանագիտության հնարամտությունը երկուսի միջև հավասարակշռության պահպանումն է, իսկ այսօր, հայ-թուրքադրբեջանական  հարաբերություններում ուժերի հավասարակշռության պահպանումն այդ ռազմավարության անքակտելի բաղադրիչն է, և դա հենց նույն ինքը՝ նեոսեֆյան ռազմավարությունն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի պաշտպանության փոխնախարարն այցելել է Նախիջևան

Հաջորդ գրառումը

Բաքվում ցուցարարները հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հաջորդ գրառումը

Բաքվում ցուցարարները հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական