Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են. Ռազմական փորձագետ

21/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, և տալիս է հստակ ազդակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեւմ է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։

Էրդողանը կարողանում է օգտագործել իր լծակները և ռեսուրսները , որպեսզի առնվազն Օսմանյան կայսրության սահմանները գծի։

Դեռևս տաս տարի առաջ ես խոսում էի նրա մասին, որ Էրդողանը մտադիր է Թուրքիայի պատմության մեջ մնալ Աթաթուրքից ավելի ուժեղ ազգային գործիչ։ Նա ՝ կրճատելով Աթաթուրքի պաշտամունքը, արձանների քանակաը Թուրքիայում, անցել է ավելի գործուն քայլերի՝ խնդիրներ ստեղծելով բոլոր հարևանների հետ և խնդիրների լուծումը տեսնելով բացառապես տարածքային տարբերակով։

Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ ուժը, բայց խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ, Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, բայց խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի անդամ ՀՀ-ի հետ, Թուրքիան լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, բայց վերջերս չթաքցրեց, որ տարածքային ակնկալիքներ ունի Վրաստանից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, բայց այդպես էլ չի հրաժարվում Իրանի տարածքում   քրդերին հարվածելու մտքից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, բայց Իրաքի հյուսիսում երբ ցանկանա ռազմական գործողություններ է իրականացնում։ Իսկ Լիբիայի և Սիրիայի մասին չխոսեմ, դրա մասին բազմիցս եմ ասել։

Լավ հարաբերություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ Թուրքիան անգամ լավ հարաբերություն չունի Ադրբեջանի հետ։ Իրենց հարաբերությունները սկսվում են հայերի դեմ ռազմական գործողություններով և ավարտվում Ադրբեջանն ամբողջապես թուրքաֆիկացնելու տենդեցով։ Հենց այստեղ էլ ծագելու է հետագա մեծ կոնֆլիկտը։ Թուրքիան ամեն գնով կփորձի տիրանա Ադրբեջանին, ինչը թույլ չեն տա այն երկրները, որոնք բիզնես շահեր ունեն Ադրբեջանի նավթարդյունաբերությունից, բայց դե Թուրքիայի համար կա մեկ միջոց՝ պատերազմ, որ հասնի իր նպատակին։

Այժմ Հայաստանը գտնվում է այն իրավիճակում, ինչի մասին տարիներ շարունակ հայտնում էի իմ մտավախությունը։ Ցավոք սրտի այսօր պատերազմն ավարտած համարողները կրկին այն մարդիկ են, ովքեր համարում էին, որ երբեք լայնածավալ պատերազմ չի լինի, առավել ևս Թուրքիան խաղի մեջ չի մտնի։

Այն, որ մինչև Ադրբեջանին տիրանալը Թուրքիան փորձելու է ցամաքային կապ հաստատել այդ երկրի հետ, ակնհայտորեն տեսնում է նաև ՌԴ-ն։ Եթե մի փոքր ուշադրություն դարձրեք ՌԴ-ի զորավարժությունների սցենարներին, ապա կտեսնեք, որ ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, և տալիս է հստակ ազդակ այդ զորավարժությունների սցենրաներով։ Մի օրինակ բերեմ, օդանավակայանի վրա հարձակման սցենարով զորավարժությունները, որոնք ճիշտ է, տեղի չեն ունենում Հայաստանում, բայց ուղիղ կապ ունեն նաև մեր իրավիճակի հետ։ Այսպես փորձում է Թուրքիայի պատմության մեջ մնալ մարդ, ով ավելացրել Թուրքիայի հզորությունը։

Մենք մի փուլում ենք , որ պետք է հստակեցնենք մեր անելիքները, և չփորձենք մեկ այս կողմ, մեկ այն կողմ թռչկոտել, քանի որ այժմ մեզ հարկավոր է  օդում կախված անորոշության ցրում, որպեսզի հետագա քայլերը չտանեն անդունդ։

Մենք պետք է դրսևորենք պետականեմտությունը և իշխանական աթոռը վեր դասենք պետության շահերից ու առաջ շարժվել բացառապես պետականության շահերից ելնելով։ Այն, որ Թուրքիան երկրար չի կարող այսպես վարվել, դա փաստ է, պարզապես մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահենք մեր պետականությունը և օգտվենք  Թուրքիայի մասնատումից․․․»-գրել է փորձագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը ոչ միայն վտանգում է մարդկանց առողջությունը, այլ մարդկային նոր կորուստների իրական վտանգ ստեղծում. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

«Այնպես ինչպես Արցախը հանձնեց, հիմա Սյունիքն է փորձում հանձնել՝ ամեն ինչի պատրաստ ու ամեն գնով». Գևորգ Գևորգյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Այնպես ինչպես Արցախը հանձնեց, հիմա Սյունիքն է փորձում հանձնել՝ ամեն ինչի պատրաստ ու ամեն գնով». Գևորգ Գևորգյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Քաբուլը կողմ է Իսլամաբադի հետ խաղաղ հարաբերություններին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը. հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի...

ԿարդալDetails

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական