Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Յըլդըրըմը խայտառակ է եղել

25/04/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրություններն են:

Ելնելով այս հանգամանքից, նաև նախընտրական քարոզարշավից` Թուրքիայի ազգային մեծ ժողովը՝ Մեջլիսը, հարկադիր արձակուրդի էր գնացել: Բայց որ այն  բացվել էր 1920 թ. ապրիլի 23-ին, ընդ որում՝ անձամբ Մուստաֆա Քեմալի (այն ժամանակ դեռ Աթաթուրք չէր կոչվում, նա այդ ազգանունը ստացել է 1934 թ. նոյեմբերի 24-ին) ելույթով, ավելին՝ վերջինը երկրում հանրապետական կարգերի հռչակումից (1923 թ. հոկտեմբերի 29-ին) ապրիլի 23-ը՝ որպես տոն, նվիրել է թուրք երեխաներին, ուստի այդ օրվա առթիվ Մեջլիսում հրավիրվել է հանդիսավոր նիստ: Ելույթ են ունեցել Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը և տարբեր կուսակցությանների ներկայացուցիչներ:

Նախագահ Էրդողանը նիստին չէր մասնակցում, հետևաբար, նրա «Արդարություն և բարգավաճում» կուսակցության անունից փոխնախագահի կարգավիճակով ամբիոն է բաձրանում Բինալի Յըլդըրըմը, որ 2014-18 թթ., մինչև Թուրքիայում լիարժեք նախագահական կարգերի հաստատումը, 4 տարի անընդմեջ վարչապետի պաշտոնն է վարել:

Նա պիջակի ծոցագրպանից հանում է Թուրքիայի դրոշը մի ձեռքում՝ դրոշ, իսկ մյուսում՝ թուրքական օրհներգի տեքստը, սկսում է կարդալ առաջին քառյակը, բայց՝ սխալ: Այսինքն՝ բացարձակ չգիտի բառերը: Դա աշխուժություն է առաջացնում նիստերի դահլիճում, բայց Բինալի Յըլդըրըմն իրեն չի կորցնում, այլ պատգամավորներին հորդորում՝ «Պետք է դրոշակ պահել գրպանում»:

Ընդդիմադիր լրատվամիջոցները, մասնավորապես «Halk TV»-ն, «Birgun.net»-ը Յըլդըրըմի ելութին անդրադառնալիս նշում են, որ նա՝ որպես երկրում իշխող կուսակցության փոխնախագահ, նախարարի և վարչապետի պաշտոններ վարելով հանդերձ, չկարողացավ Մեջլիսում ընթերցել Թուրքիայի օրհներգից անգամ 4 տող, եթե նա թղթի վրայից կարդալ չի կարողանում, ուրեմն բացարձակ չգիտի օրհներգի բառերը:

Հայկոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը երկրորդ ժամկետի համար կառաջադրվի 2024-ի ընտրություններին

Հաջորդ գրառումը

Բաքուն Երևանից պահանջում է 8 գյուղ, վնասների փոխհատուցում, դուրս բերել զինուժը «իր տարածքից»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Բաքուն Երևանից պահանջում է 8 գյուղ, վնասների փոխհատուցում, դուրս բերել զինուժը «իր տարածքից»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական