Թուրքիայի քաղաքացիների միայն 38%-ն է պատրաստ քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Ընտրազանգվածի մեծ մասը անտարբերություն է ցուցաբերել Այա-Սոֆիայի կարգավիճակի փոփոխմանը: Այդ մասին են վկայում հարցման տվյալները:
Թուրքիայի բնակիչներին ավելի շատ մտահոգում է գործազրկությունը, ինչը լուրջ խնդիր է դարձել համաճարակի պայմաններում: Ավելի քան 2 միլիոն քաղաքացի կորցրել է իր եկամուտը: Ըստ news.ru-ի՝ 12 տարի շարունակ պետության տնտեսությունը ցույց է տալիս բացասական դինամիկա: