Երեկ Թուրքիայի նախագահը Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի դիմաց, բացեց« Թուրքիայի տուն» կոչվող 171 մետր երկարությամբ 35 հարկանի շենքը¹: Այս երկնաքերը պատրաստված է կակաչի տեսքով և դրա բոլոր նյութերը Թուրքիայից ներմուծվել են ԱՄՆ: Թուրքական տունը դարձել է ԱՄՆ-ում Թուրքիայի ուժեղ քաղաքական, առևտրային և մշակութային ներկայության խորհրդանիշը:
Էրդողանը, որը մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, Նյու Յորքում բացեց թուրքական նախագիծը՝ ասելով. «Այսօր մենք ստեղծել ենք մի աշխատանք, որը ներկայացնում է Թուրքիայի մեծությունը, ժառանգությունն ու աճող ուժը: Շենքը կառուցված է Թուրքիայի մշակութային և պատմական խորհրդանիշներով՝ ներառյալ սելջուկյան դինաստիայի տարրերը: Շենքում կգործեն նաեւ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը եւ Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը:
©️ #ՓԱԿԱԳԻԾ