Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ արգելել է 58 ռուսաստանցիների մուտքը երկիր, այդ թվում՝ պատրիարք Կիրիլին։ Այս մասին հայտնում է Էստոնիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Այսօր արտգործնախարար Մարգուս Ցախկնան վերահաստատեց «Մագնիտսկու ցուցակը», որն արգելում է 58 մարդու մուտքը Էստոնիա, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլին և իրավապաշտպան Վլադիմիր Կարա-Մուրզային հետապնդած ու բանտարկած 9 անձանց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Էստոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Կարա-Մուրզայի հետապնդողները պետք է ներառվեն մարդու իրավունքների համաշխարհային պատժամիջոցների ռեժիմում:
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան ասել է, որ մուտքի արգելքները դրվել են այս մարդկանց վրա, քանի որ նրանք մեղսակից են կամ օժանդակում են մարդու իրավունքների լուրջ խախտումներին: «Պատրիարք Կիրիլը Պուտինի գաղափարախոսության ամենամեծ կողմնակիցներից ու ջատագովներից մեկն է»,- ասել է արտգործնախարարը։
«Ժամանակն էր, որ նա հայտնվեր սև ցուցակում: Նա արդարացրել և խթանել է Ուկրաինայի դեմ պատերազմը»,- նշել է նա։