Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսել է արտագաղթի պատճառների մասին։
«Արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ 1-11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ 12-րդը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց դրա մեծ մասնը ևս կապված է կոնֆլիկտային հարաբերությունների հետ, արդարության պակասը ևս կապված է մեր կոֆլիկտային հարաբերությունների հետ» – ԱԺ ամբիոնից ասաց Փաշինյանը։
Ընդդիմության հարգարժան գործընկերները ժամանակ առ ժամանակ վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ Արցախը Հայաստան է և վերջ. Փաշինյանը անցավ Արցախի թեմային՝ նշելով, որ այսօր վերադառնում է դրան։
«2016 թվական. Ղարաբաղը անկախ պետությո՞ւն էր։ Չէ, եթե անկախ էր, ճանաչեիք։ Մենք ասել ենք՝ Ղարաբաղը անկախ պետություն չի, Ղարաբաը Ադրբեջա՞ն է։ Չէ։ Ղարաբաղը Հայաստա՞ն ա։ Չէ։ Լավ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, բա ի՞նչ ա։
Որևէ մեկը կարող է 9 ամիս հղի լինել, 9 ամիս անց պետք է կամ երեխան ծնվի, կամ չծնվի։ Կամ կեսարյան հատումով պիտի ծնվի, կամ՝ բնական, կամ կենդանածին պիտի լինի, կամ՝ մահացած։ Կամ տղա պիտի ծնվի, կամ՝ աղջիկ։
Էն բանը, որ էս հղիությունը ևս 9 ամսով պիտի երկարացնենք, աբսուրդ է»-Արցախից հրաժարվելու քայլն այլաբանորեն ներկայացրեց Փաշինյանը։
«Վերջին 4 տարում ինքս ինձ հարցեր եմ տվել ու պատասխանել։ Իմ վարած քաղաքականությունը ինչքանո՞վ է սխալ ու ինչքանո՞վ՝ ճիշտ։ Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք ԼՂ-ի հարցը կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ։ Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, պիտի ասեմ, որ մեր վարած քաղաքականությունը միակ հնարավոր տարբերակն էր և տարբերակն է էսօր, որ պետություն ուենալու շանս է տալիս։
Ես ասում եմ՝ պետություն ուենալու շանս է տալիս, շատ բան կախված է նրանից, թե ինչպես կօգտագործենք այս շանսը։ 2 տարի առաջ ասել եմ, որ եթե 1-2 տարի կարողանանաք պահել մեր պետությունը, ուրեմն առաջիկա 100 տարում պետություն ունենալու հնարավորություն ենք ստեղծում։ Ահա 2 տարի անց ես ԱԺ ամբիոնին կանգնած եմ՝ որպես ՀՀ վարչապետ։ Արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր ռազմավարական ու դարավոր խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև այն մարտահրավերները, որ ունեինք 2 տարի առաջ, մի զգալի մասը դարձել է էականորեն ավելի կառավարելի, բայց ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ-նահատակ և ազգ-բանակ բանաձևերը և ամուր կանգնենք սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգություն ու բարեկեցությհունն ապահովելու՝ պետություն ունենալու համար»- ելույթի ավարտին ասաց Փաշինյյանը։
Արցախի հարցին այլևս չանդրադառնալով, նաև «Արցախը Հայաստան է և վերջ» իր հայտնի հայտարարությունն այդպես էլ չմեկնաբանելով՝ Փաշինյանը այլ բան հայտարարեց. «Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորրհդարանը, որը հրանարվորույթուն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100 տարում»։