Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հաղթելով ադրբեջանցի Խանիմ Բալաջաևային:
Այս հաղթանակից հետո Դանիելյանը, 3 այլ շախմատիստուհիների հետ միասին, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ի դեպ, 4-րդ տուրում Էլինան դարձյալ կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Այս անգամ նրա մրցակիցը կլինի Գունայ Մամադզադան:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը անցկացվում է Ռումինիայի Յասի քաղաքում. մրցաշարին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։