Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթեւոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթեւոսյանը:
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»,-գրել է նա:
Հարցազրույցներից մեկում Դավիթ Մաթևոսյանն ասել է. «Մենք չկարողացանք Արցախի հարցը լուծել ու թողեցինք մեր երեխեքի վրա, մեր սերունդը կորցրինք, հիմա էս 18-20 տարեկանների սերունդն ենք կորցնում, երկու սերունդ կորավ: Հիմա պետք է լուծվի, որ մյուս սերունդը չժառանգի»: