Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –
Զոհված տղերքին նվիրված մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն ա անում մեկը, ով անգամ էդ զոհված տղերքի անունների ամբողջական ցանկը չի հրապարակել պատերազմից մի տարի անց:
Զոհված տղերքին նվիրված գունագեղ տոնակատարություն ա կազմակերպում մեկը, ով էդ նույն տղերքի մասունքները մեշոկներով լցնել էր տվել պադվալների պոլերին:
Զոհված տղերքին նվիրված մասշտաբային միջոցառում ա պլանավորում մեկը, ով էդ նույն տղերքից և ոչ մեկի մահվան համար մինչ օրս ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկել:
Զոհված տղերքին նվիրված տոնական միջոցառումներից ա խոսում մեկը, ով մինչ օրս ի զորու չի անգամ ողջ մնացած, բայց գերի ընկած տղերքին ետ բերի:
Հայաստանի հանրապետության անկախության 30-ամյակը մեծ շուքով ուզում ա տոնի մեկը, ով Հայաստանի Հանրապետության անկախությունից ոչ մի բան չի թողել. անկախ Հայաստանի սահմանը հանձնել ա կամ ռուսին, կամ թուրքին:
Ու էս ցինիկի նման վարքի համար մեղավոր ենք բոլորս: Մեղավոր եմ ես, որ հավատացի, թե հեսա ընդդիմությունը գալու ա ու սրան վռնդի Կառավարության շենքից: Հավատացի, որովհետև ընդդիմությունն էր այդպես ասում:
Մեղավոր ենք մենք, որ հավատացինք քաղաքական ուժերին, ովքեր ասացին, որ գալիս են միմիայն հաղթելու համար, ու էնքան ինքնավստահ ու համոզիչ դա ասացին, որ մարդիկ իրենց վիշտը մի կերպ հաղթահարելով գնացին ընտրատեղամաս ու ընտրեցին ձեզ, պարոնայք ընդդիմադիրներ: Ու չնայած զանգվածային ընտրախախտումներին ու կեղծիքներին, դուք գնացիք ու վերցրեցիք էդ մանդատ կոչվածը: Մենք էլ մտածեցինք «լավ, կարող ա մենք չենք հասկանում, գուցե ճիշտը էդ ա»: Բայց պարզվեց չէ: Իրականում ԱԺ-ում փոխվեցին միայն դեմքերը, իսկ նիկոլը մնաց նույնը: Ու հիմա էլ նույն նիկոլը իր ժեխի համար փարթի ա կազմակերպում հրապարակում, անունն էլ դնում՝ զոհված տղերքի համար: Էն տղերքի, որոնցից յուրաքանչյուրի մահվան մեջ ինքն էի ուրույն բաժինն ունի: Ու բնականաբար էլի ողջ բեռը մնալու ա նույն զոհվածների հարազատների ուսերին, ովքեր պետքա փորձեն արգելեն էդ փարթին: Դուք՝ ընդդիմադիրներդ յա կկանգնեք էդ ծնողների կողքին, յա էլ կասեք՝ դե մենք բան չենք կարա փոխենք:
նիկոլին վռնդել ցանկացող քաղաքական ընդդիմություն ջան, էս ժողովուրդը մեղք չի՞, էս զոհվածների հարազատները մեղք չե՞ն:
Ես հասկանում եմ էս ամենի աշխարհաքաղաքականությունն էլ, մնացածն էլ: Բայց ախր ձեր ցավը տանեմ, դուք ինքնակամ եք մտել էս ամենի տակ, նախընտրական քարոզարշավին դուք էդ նույն աշխարհաքաղաքականությունից ոչ մի բառ չեք խոսել, միայն խոսել եք հաղթելուց ու դուրս շպրտելուց: Ժողովրդի սերուցքն էլ հավատացել ա ձեր խոսքին: Ու հիմա դուք լուռ եք: Փոխարենը աղմկում ու գունագեղ փարթիներ ա կազմակերպում մեկը, ում լեշը պետք ա նոյեմբերի 9-ից հետո փտեր Երևանի փողոցներում:
Հիմա ասեմ, պարզապես իմացեք. նիկոլի էս ցինիկության ու լկտիության ուղղակի պատասխանատուն դուք եք, պարոնայք ընդդիմադիրներ: Եթե նիկոլն իր փարթին կազմակերպի ամսի 21-ին, ուրեմն դա հենց ձեր ամոթն ա: Էսքան բան: