Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զոհվածների հարազատների հետ հանդիպումներին ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն կոնսենսուս․ Լ.Նազարյան (տեսանյութ)NEWS.AM

14/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների  հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նա իր ելույթում նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակաբար մերժում է հանդիպելու և բոլոր հարցերի պատասխանները ստանալու վերաբերյալ Կառավարության առաջարկները. «Իրականում, կարծում եմ, շատ բան չի էլ կորցնում, որովհետև ամեն ինչ ժամանակի ընթացքում ասվել է և հիմա էլ ասվում է բավականին բաց և հրապարակային։ Կարծում եմ՝ իրենց էլ պետք է ճիշտ հասկանալ։ Հո չե՞ն կարող սեղանի շուրջ առանց փակագծերի խոսակցությունից հետո դուրս գալ և շարունակել ձևանալ անտեղյակ։ Իսկ այսպես, իբր, անիրազեկ են, հետևաբար անպատասխանատու։ Շատ հարմար կարգավիճակ են ընտրել իրենց համար։ Սա պսևդո ընդդիմության կարգավիճակ է, և երևի պետք է իրենց ընդունենք այդպիսին»,- ասաց Նազարյանը։

Պատգամավորի համար, սակայն, զարմանալի է քաղաքացիական հանրության կեցվածքը. «Երկու ամիս առաջ էր, որ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ՝ մեծամասամբ կանայք, շատ արդարացի զայրույթով հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց (նախօրեին սահմանին նորից զոհեր էին եղել), և նրանք պահանջներ ունեին Կառավարությանը հասցեագրված։ Պահանջում էին ավելի խորը խրամատներ փորել, պահանջում էին սահմանին ամրաշինական աշխատանքներ անել, պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման՝ կարծես պայմանագրայինների կյանքը պակաս կարևոր է։ Եվ, ի զարմանս ինձ, այդ հարգարժան կանայք՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, չասացին վճռական և աներկբա պահանջ Կառավարությանը ուղղված, որ գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների»,- ընդգծեց Նազարյանը։

Պատգամավորը հավելեց, որ չի ձգտում ձևավորել ընդդիմության և քաղաքացիական հանրության օրակարգերը, բայց իր համար պարզ է մի բան՝ փաստորեն այս Կառավարությունը, որը առաջ է տանում խաղաղության օրակարգը, բոլորից առաջադիմական է։

«Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների  հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- եզրափակեց Նազարյանը։

NEWS.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի ելույթն ԱԺ-ում կարևոր էր և հեռատես. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

Հաջորդ գրառումը

Գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) NEWS.AM

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Հաջորդ գրառումը

Գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) NEWS.AM

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական