Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով եւս մեկ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մինչ փորձաքրեագետի մասնակցությամբ քննիչները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից եվս մեկը մահացել է: 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ: