20-ամյա պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանին բանակում կյանքից զրկեցին այս ամսվա սկզբին՝ հուլիսի 2-ին։ Նա պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ Ընտանիքի 4 զավակներից ավագն էր։ Հայրը մահացել է 3 տարի առաջ: Մայրը որդու հետ խոսել էր ժամեր առաջ, ուրախ է եղել։ Սարգսին այդ օրը տեղափոխել էին այլ դիրքեր. այլ կերպ ասած՝ մահվան դիրքեր։
Սարգսի մահը որակվել է ինքնասպանություն։
Նրա թաղման արարողությանը չեն մասնակցել հրամանատարն ու ծառայակից ընկերները։ Մայրն ասում է, որ զինվորականները ծաղրել են իրեն, իր տված հարցերին ծաղրանքով են արձագանքել։
Զինվորի մորը ծաղրելն, իհարկե, չլսված բան է, բայց այս իշխանությունների անբարո վարքագծի հետևանք․նսեմացնել զինվորին, հերոսին, փողոցներում քարշ տալ սևագեստ մայրերին, բռնության ենթարկել, դատի տալ նրանց։
Եվ այս ամենը վարչապետի և պաշտպանության նախարարի հսկող հայացքի ներքո. թելադրվում է վարքագիծ մյուս զինվորականների համար, որոնք անխոս պիտի հետևեն վերադասին։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան