Երեկ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել ՀՀ ՊՆ խոնակ Արամ Թորոսյանը՝ մանրամասնելով, որ վիրահատությունը հաջող է անցել, սակայն զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր:
Անդրադառնալով մյուս վիրավոր զինծառայողի առողջական վիճակին՝ ՊՆ խոսնակը նշել է, որ վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են: