Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի փոփոխության մասին։
«Ես որոշեցի փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովը լայնածավալ պատերազմով անցել է ավելի քան 550 օր: Կարծում եմ, որ նախարարությանը նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր են անհրաժեշտ: Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը: Ես ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։