Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:
Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ իրեն լավ է զգում: Նա խոստացել է մեկուսանալ և շարունակել աշխատել:
«Շատերն են հաղթահարում են COVID19-ը: Եվ ես նույնպես կանցնեմ դրա միջով: Ամեն ինչ լավ կլինի», շեշտել է նա: