Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զբաղվում ենք տաքսու վարորդների խնդիրների լուծմամբ, և էլի քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենալու. Թորոսյան

26/02/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից։ Քննարկել ենք իրենց կողմից բարձրացրած բոլոր հարցերը, որոնց շատ փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը վերաբերում է Yandex պլատֆորմին կամ այլ պլատֆորմների: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով տաքսու վարորդների բողոքի մասին։

«Մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ, և էլի քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենալու։ Մյուս շաբաթ նորից հանդիպելու ենք, որոշ հարցեր արդեն գիտենք՝ ինչպես ենք լուծելու, օրինակ կենսաթոշակային հարցերը, մյուս հարցերը։

Ինձ համար տարօրինակն այստեղ որոշ ակտիվիստների կամ քաղաքական գործիչ ներկայացող ակտիվիստների միջամտությունն է այս գործընթացին, որ նախ սուտ տեղեկություններ տարածելով, երկրորդն էլ այդ մարդկանց նյարդերի կամ զգացմունքների վրա խաղալով փորձում է քաղաքական դիվիդենտներ քաղել։ Չեմ կարծում, որ այստեղ որևէ բան կա, որ նախ հնարավոր չի քննարկել և չլուծել, և երկրորդը պետք է օբյեկտիվ նայել այդ ամեն ինչին։ Բոլոր բարձրացված հարցերը նայել ենք իրականության մեջ. այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաև կա այդպես համադրելի հարց, օրինակ, մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, այդ վճարած հարկերը հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար։

Գործընթացը կշարունակենք։ Ի դեպ, շատ բաներ արդեն փոխված են եղել մինչև մեր այդ հանդիպումը, և այն, ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք։ Պետությունն էլ իր կողմից առողջության ապահովագրության հարցերը, որոնք ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում, կենսաթոշակային հարցերը, որոնք էլի ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում, կփորձի լուծել»,–ասաց նախարարը

Անդրադառնալով է Yandex-ից վարորդների ունեցած բողոքներին՝ Արսեն Թորոսյանը նկատեց՝ պետությունը վերջինիս հետ հարաբերվում է որպես ՏՏ ոլորտի խոշոր տնտեսվարողի։

«Մեր գործընկերները աշխատում են նրանց հետ, հիմնականում մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը, և նրանց հետ էլ քննարկումներ, իհարկե, կլինեն։ Նրանք էլ են շահագրգռված հարցերը լուծելու մեջ»։

Հիշեցնենք, որ օնլայն տաքսու վարորդները օրերս բողոքի ակցիաներ և ստորագրահավաք էին իրականացրել։ Նրանք պահանջում են իրենց ճանաչել որպես գրանցված աշխատողներ, ինչպես նաև նվազեցնել հարկերը։

Նշենք, որ օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար  իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չե՞ք պատրաստվում սուտ ցուցմունք տալու համար հրապարակավ ներողություն խնդրել Դավիթ Սանասարյանից. հարց Արսեն Թորոսյանին

Հաջորդ գրառումը

Առողջապահության փոխնախարարը ծաղրում է բժիշկներին. Հակոբ Բադալյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ Հայաստանում Իրանի դեսպան

27/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա մաքուր նախընտրական տեխնոլոգիա է. Փաշինյանը նոր հնարավորություն է ստանում

27/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Նախընտրական էժանագին PR. Աննա Հակոբյանը հայտարարել է, որ բաժանվում է Փաշինյանից

27/02/2026
Միջազգային

Աֆղանստանը պատերազմ է սկսել Պակիստանի դեմ

27/02/2026
Հաջորդ գրառումը

Առողջապահության փոխնախարարը ծաղրում է բժիշկներին. Հակոբ Բադալյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական