Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից արձագանքում են փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը․
«Դատարանում հերթապահություն է իրականացվում։ Որոշումը պատրաստ է, կարող են գնալ և ստանալ», ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Աբովյան» ՔԿՀ-ից ֆեյսբության ուղիղ հեռարձակմամբ Զարուհի Փոստանջյանն ի թիվս այլնի՝ հայտնեց նաև, որ դատարանը նիստը հատուկ ուրբաթ օրն է նշանակել, որ հանգստյան օրերին փաստաբանը չունենա դատարանի որոշումը և չկարողանա այն բողոքարկել։