Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զարմանում են, որ համաշխարհային հանրությունը ստիպում էր հանձնել ինչ-որ բան. աշխատեիք, որ այդպես չլիներ: Նստել ձեր աթոռներին ու կյանքն էիք վայելում․ ադրբեջանագետ

02/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Առճակատումը տևեց ապրիլի 2-5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ապրիլի ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 զինծառայող:

Ինչպես ապրիլյան քառօրյա, այնպես էլ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ այդ ագրեսոր երկիրը կատարեց պատերազմական հանցագործություններ և, ցավոք, մինչ օրս չի պատժվել:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ այստեղ կա հայկական կողմի մեղավորությունը, այն է՝ արտաքին քաղաքականություն չենք վարել կամ սխալ ենք վարել:

«Որպես այդպիսին՝ արտաքին քաղաքականություն այս տարիների  ընթացքում չենք վարել, լիակատար ձախողել ենք, ու դա է բերել այս արդյունքին՝ ապրիլյան պատերազմին և 44-օրյա պատերազմին: Մեր պարտությունը արտաքին քաղաքականության ցայտուն արդյունքն է: Մենք դասեր չէինք քաղել ապրիլյան պատերազմից: Այդ ժամանակ մենք չճանաչեցինք Արցախի անկախությունը, և մեծ մասամբ այդ ընթացքում կատարված սխալներն են բերել այն հանգրվանին, որ ունեցանք վերջին պատերազմի ժամանակ՝ էլ ավելի խայտառակ արդյունքներով: Քառօրյա պատերազմում Արցախի անկախությունը չի ճանաչվել, 44-օրյա պատերազմում՝ նույնպես: Դա պատահականությո՞ւն է, թե՞ միտումնավորություն: Մենք ունե՞նք Արտաքին գործերի նախարարություն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում ըստ պատշաճի չի ներկայացվել նաև Սումգայիթի հարցը:

«Եթե այս երկու պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից կատարվածը համարվում է պատերազմական հանցագործություն, ապա Բաքվում ու Սումգայիթում խաղաղ քաղաքացիների նկատմամբ այդ վայրագությունները  ցեղասպանական բնույթի էին, և եթե անգամ դա չենք բարձրաձայնել, ինչո՞ւ ենք զարմանում, որ հիմա չեն պատժվում: Հիմա էլ մեր եկեղեցիներն են պղծում: Ալիևը Հադրութի եկեղեցիներից մեկը մտավ կեղտոտ կոշիկներով ու պղծեց՝ ասելով, որ դա աղբանոց է, ու քրիստոնեական տաճարն աղբանոց անվանելն անգամ հայկական լրատվականներում աղմուկ չբարձրացրեց: Եթե ինչ-որ բան կապված լիներ մզկիթի հետ՝ ամբողջ աշխարհով մեկ Ադրբեջանը կտարածեր: Աղբանոց է անվանում այն եկեղեցին, որը գտնվում է իրենց կողմից օկուպացված տարածքում, ու իրենք են վերածել ռազմամթերքի ամբարի: Ավելին, որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս ասել, որ Քարվաճառը մերը չէ:

Դա մեր հողն է, ու եթե ձեր գիտելիքներն են պակասում, դա ուրիշ բան է: Դրանք հայկական պատմական հողերն են, ինչի՞ մասին է խոսքը: Եվ, եթե համաշխարհային հանրությանն ադրբեջանցիները փորձում են ասել՝ հետ տվեք հողերը, ուրեմն մեր ԱԳՆ-ն վատ էր աշխատում և չկարողացավ բացատրել, որ այդ հողերը Ադրբեջանի համար պատերազմական գործողություններ սկսելու ելման կետ ծառայող տարածություն կարող են դառնալ, և դրա համար էլ հնարավոր չէ տալ: Պետք է բարձրաձայնեին Հյուսիսային Արցախի, Շահումյանի շրջանի հարցը, որտեղից հայերը դուրս են հանվել, և այդ հողերն ո՞վ է վերադարձնելու: Չեն արել, հիմա էլ զարմանում են, որ համաշխարհային հանրությունը ստիպում էր հանձնել ինչ-որ բան. աշխատեիք, որ այդպես չլիներ: Նստել ձեր աթոռներին ու կյանքն էիք վայելում»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

Բայդենը հայտնել է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
Նորություններ

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025
Հաջորդ գրառումը

Բայդենը հայտնել է ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին

ԿարդալDetails

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական