Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Ջահերով երթին մասնակցում են ՀՀ երկրորդ և երրոդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և այլք:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթն այս տարի կրում է «Տեր ենք Արցախին» կարգախոսը:Երթը մեկնարկել է ռազմահայրենասիրական «Զարթնի՛ր լաո» երգով:
Ջահերով երթն այս տարի աննախադեպ մարդաշատ է, ըստ էության, հայ հանրությունը սրանով ցույց է տալիս, որ պահանջատեր է լինելու Հայող Ցեղասպանության ճանաչման հարցում:
Հավելենք, որ Երևանում անցկացվող ջահերով երթին զուգահեռ՝ նման երթ կլինի նաև Ստեփանակերտում, որին կմասնակցեն նաեւ Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:
Աղբյուր` Փաստինֆո