Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների

01/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմբինատի աշխատակիցը՝ նկատի ունենալով կոմբինատի տարածած հայտարարությունն ի պատասխան գործադուլի։

Նրա խոսքով, լուրեր են տարածվել, որ ընդվզողների հանդեպ կոշտ գործողություններ են ձեռնարկվելու, ընդհուպ՝ աշխատանքից հեռացում։

«Մեզ սպառնացել են և ոչ մեկ անգամ։ Դա տեղի է ունենում անընդհատ։ Նույնիսկ արհմիությունն էր փորձում մեզ հետ կանգնեցնել այս գործընթացից։ Նրանք սպառնացել են մեզ հեռացնել աշխատանքից։ Այսինքն, ազատ կամարտահայտության համար սպառնում են մարդուն աշխատանքից ազատել»,- Panorama.am-ի  հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Վահեն։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բազմաթիվ  աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, նրանք կոմբինատի հիմնական արտադրամասի աշխատակիցներն են։

«Տևական ժամանակ է՝ փորձում ենք գործատուի հետ կառուցողական երկխոսություն սկսել, որովհետև բացակայում են  բաց հաղորդակցության և երկխոսության խողովակները։ Փորձում ենք ներկայացնել աշխատավարձի վերանայման մեր պահանջները։ Մինչ այս  կազմակերպել էինք ստորագրահավաք և արդեն իսկ այդ փուլից սկսած  գործատուն ամեն կերպ փորձում է մեզ խոչընդոտել։ Միայն մեր մոտից՝ հարստացուցիչ ֆաբրիկայից, ակցիային միացել է շուրջ 170 հոգի։ Բայց մասնակիցների թիվը  շատ է, քանի որ բոլոր արտադրամասներն են ստորագրահավաք կազմակերպել և միացել գործադուլին»,-  տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ Քաջարանից։

Նշենք, որ  արդեն երկրորդ օրն է ԶՄՊԿ-ի ավելի քան 700 աշխատակից գործադուլ  է անում։  Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների նվազագույն բարելավում։

Աշխատավարձերի բարձրացման հարցն աշխատակիցները դեռևս երկու ամիս առաջ են բարձրացրել,սակայն՝ ապարդյուն։

«Կոնկրետ մեր արտադրամասում ստորագրահավաք սկսել ենք անել 15 օր առաջ, իսկ երկու ամիս առաջ էլ բաց հանքի աշխատակիցներն են իրականացրել, բայց որևէ արձագանք չկա։ Չկան բաց երկխոսության գործիքակազմեր, մենք այս ընթացքում չենք հանդիպել կոմբինատի ղեկավար կազմի հետ։ Խնդրի մասին բանավոր կերպով փոխանցվել է տեղամասի պետերի միջոցով, ինչն ընդհանրապես արդյունք չի տվել։ Մենք փորձում ենք մասնակցել որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են մեր աշխատանքային պայմանների բարելավմանը։ Հանքում աշխատելով գոնե մի փոքր լավ ապրելու, չեմ ասում՝ բարեկեցիկ, բայց մի փոքր լավ ապրելու իրավունք ունենք։ Այն աշխատավարձերը, որոնք պաշտոնապես հրապարակվում են, չենք կարող համեմատականներ դնել այլ համայնքների հետ, որովհետև, օրինակ, նույնիսկ Կապանի հետ համեմատած գնային տարբերություն կա»,- ասաց ԶՄՊԿ-ի աշխատակիցը։

Հիմնավորելով իրենց պահանջը, ԶՄՊԿ-ի աշխատակիցն ընդգծեց, որ այլ հանքավայրերում աշխատող անձանց աշխատավարձերի համեմատ իրենցն ավելի ցածր է․

«Իմ մասնագիտությամբ, կարող եմ ասել, որ Հայաստանում գործող հանքավայրերում նույն աշխատակիցը 20-30 տոկոսով ավելի բարձր է ստանում, քան ես, թեև այս հզոր արտադրությունը հնարավորություններ ունի իր աշխատակիցների և մարդկային կապիտալի մեջ ներդրումներ անելու, գոնե առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման գործողություններ»։

Բացի աշխատավարձերի բարձրացման պահանջից, աշխատակիցները դժգոհում են նաև աշխատանքային պայմաններից, որոնք էլ ավելի մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը։

«Արտադրամասում նույնիսկ չկան նաև օդափոխության համակարգեր, որտեղ օգտագործվում են բազմաթիվ թունավոր նյութեր։ Աշխատակիցների առողջության պահպանության առումով  նվազագույն պայմանները բացակայում են։ Կարող ենք ասել, որ միտումնավոր կերպով մարդու առողջությանը վնաս է հասցվում»,- ասաց աշխատակիցը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԶՄՊԿ-ի աշխատակիցները աշխատանքային պայմաններից դժգոհում են։ Թե՛ 2021թ․-ին, թե ՛ 2023թ․-ին աշխատակիցները գործադուլեր իրականացրեցին, սակայն  իրավիճակը մնաց անփոփոխ և դեռ շարունակվում են աշխատակիցների իրավունքների ոտանահարման դրվագները։  Գուցե գործատուն օգտվում է առիթից, որ համայնքում հիմնական զբաղվածությունն ապահովում է հենց կոմբինատը և «աշխատանքից հեռացնելու» սպառնալիքով փորձում լռեցնել աշխակիցներին։

«2018թ․-ից ի վեր մեր աշխատավարձերի բարձրացում չի եղել»,- Pnorama.am-ի հետ զրույցում ասաց գործադուլ անող աշխատակիցներից Հայկը։

Նրա խոսքով՝ աշխատակիցների մեծ մասն այս պահին գործադուլ է անում դրսում, մի մասը՝ մեքենանների մեջ են, մյուս մասն էլ՝ հենց աշխատավայրում։ Այսինքն՝ կոմբինատի աշխատակիցների հիմնական մասն այս պահին գործադուլի մեջ է։

«Մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում՝ ներկայացնելով մեր արդարացի պահանջը»,- նշեց  Հայկը։
Նա շեշտեց, որ շարունակելու են գործադուլն այնքան ժամանակ մինչև հասնեն իրենց պահանջների բավարարմանը։

Ինչ վերաբերում է էկոլոգիական խնդիրներին, ապա  գործարանն աշխատում է խորհրդային տարիներից  վեր , հետևաբար, դժվար չէ պատկերացնել, թե ինչ ահռելի վնասներ են հասցվել շրջակա միջավայրին։ Այժմ էլ՝ անզեն աչքով տեսանելի են այն էկոլոգիական աղետը, որը հասցնում է կոմբինատը։ Բնակիչների խոսքով՝  Քաջարան քաղաքի վրա շաբաթը երկու անգամ փոշու ամպ է գոյանում։

«Երեք օրը մեկ այնպիսի փոշու ամպ է բարձրանում, որ օրվա ընթացքում 3-4 միլիմետրանոց փոշու շերտ է նստում և՛ լբացքի վրա, և՛ մեքենաների վրա։ Սա ակնհայտ խնդիր է, որը տեսանելի է բոլորին։ Բաց հանքը ևս վնասներ է հասցնում էկոլոգիային և դատարկ ապարակույտի ձայները, որոնք երբեք չեն դադարում։ Կարող ենք ասել՝ քաղաքը հանքի մեջ է»,- պատմեց բնակիչը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը․ դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը․ Նաիրի Սարգսյան

Հաջորդ գրառումը

Պետք է հասկանալ՝ ԶՊՄԿ աշխատակիցներն ի՞նչ այլ պահանջներ ունեն, և արդյոք միայն աշխատավարձի բարձրացումով բոլոր խնդիրները լուծվելու են, թե՝ ոչ. Պիպոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Նորություններ

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Պետք է հասկանալ՝ ԶՊՄԿ աշխատակիցներն ի՞նչ այլ պահանջներ ունեն, և արդյոք միայն աշխատավարձի բարձրացումով բոլոր խնդիրները լուծվելու են, թե՝ ոչ. Պիպոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության...

ԿարդալDetails

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025

Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական