Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ:
«Մոսկվան հենց սկզբից ձգտել է շուտափույթ հրադադարի հասնել եւ իրավիճակը տեղափոխել բանակցությունների դաշտ»,- ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ վաղը Ժնեւում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրակարգում ներառված են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի, զինադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր: