Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զախարովան կոչ է արել Բաքվին Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ տարաձայնությունների պատանդ չդարձնել

«Մենք Բաքվին կոչ ենք անում մարդասիրական նպատակներով քայլեր ձեռնարկել միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,– ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նորից է շեշտել, որ ռուսական կողմը ջանում է իրականացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

«Մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Դա առաջնահերթություն է»,- նշել է Զախարովան։