Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանում 65 արվեստագետների մասնակցությամբ տեղի կունենա մեդիա արվեստի 16-րդ միջազգային CYFEST փառատոնը

12/11/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի մի քանի հարթակներում նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 1-ը տեղի կունենա մեդիա արվեստի 16-րդ միջազգային CYFEST փառատոնը։ Այն այս տարի անցկացվում է «Զգացմունքների շտեմարան։ Ճամփորդություն» խորագրի ներքո։

16-րդ փառատոնին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից 65 արվեստագետներ: Այս տարվա համապարփակ ծրագիրը նպատակ ունի հարթակ ստեղծել արվեստի ձևերի լայն շրջանակի և փորձարարական ստեղծագործական ռազմավարությունների քննարկման համար՝ քաղաքը վերածելով ժամանակակից մշակույթների ուսումնասիրման համաժողովի։

Ճամփորդությունը զգացմունքների և հիշողությունների ինտիմ ոլորտի և տեխնոլոգիական առաջընթացի փոխհարաբերությունների լայնածավալ ուսումնասիրություն է։ Ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները ձևավորում, միջնորդում և «արխիվացնում» զգացմունքները: Ինչպե՞ս է տեխնոլոգիան ազդում մեր զգացմունքային փորձառության վրա, այն ինչպես է արտահայտվում և հիշվում: Կարո՞ղ ենք աշխատել տեխնոլոգիաների հետ ավելի լայն՝ արվեստի, հասարակության և մշակույթի շրջանակներում: Իսկ ինչպե՞ս կարող են ժամանակակից արվեստն ու մշակույթն աջակցել ավելի բազմազան ապագային և միջավայրերին, որոնք ոչ տեխնոկրատորեն կկառավարվեն, և ոչ էլ ընդհանրական կլինեն: Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների, համադրողների և տեսաբանների մասնակցությամբ CYFEST 16-ը տարբեր տեսանկյուններից կանդրադառնա այս հարցերին՝ դրանք վերածելով ինստալացիաների, բազմամիջնոց օբյեկտների, պերֆորմանսների, տեսանյութերի, համերգների, կրթական միջոցառումների՝  ստեղծելով նոր, հետաքրքրաշարժ փորձառություններ:

CYFEST 16-ը նվիրված է արվեստագետ, փորձարարական կոմպոզիտոր, կինոռեժիսոր և լուսանկարիչ Ֆիլ Նիբլոքի (1933- 2024) ժառանգությանը։ Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում «Hammettlogue» վերնագրով ավանգարդ օպերային նախագծի պրեմիերայով, որին կհաջորդի Նիբլոքին նվիրված հարգանքի տուրք-համերգը՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Երկու միջոցառումներն էլ համատեղ կազմակերպվել են Նիբլոքի վերջին 22 տարիների գործընկեր, արվեստագետ և կուրատոր Քեթրին Լիբերովսկայայի հետ։

Փառատոնի հիմնական նախագծերը կանցկացվեն Երևանի մի քանի մշակութային հարթակներում, այդ թվում՝ ՀայԱրտ կենտրոնում և Երևանի բուսաբանական այգում։

CYFEST 16-ի Ձայնային ծրագիրը ներկայացնում է արվեստագետների գործերի հատուկ ընտրանի, որոնք հայտնի են ձայնի, աուդիոյի, երաժշտության և ոչ-տեսողական արտահայտությունների միջև եզակի մոտեցմամբ: Ծրագիրը ներառում է ինստալացիաների և պերֆորմանսների շարք՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ արվեստագետներն ու հանդիսատեսը կարող են խորասուզվել ձայնի ուսումնասիրության աշխարհում: Այս տարվա ծրագիրը ներկայացնում է արվեստագետների, ովքեր անձնական կապ են ունեցել Ֆիլ Նիբլոքի հետ՝ այդ թվում Հանս Թամմենը, Շելի Հիրշը և Թոմաս Անկերսմիթը: Բացի այդ, ծրագրում ընդգրկված են փորձարարական արվեստագետներ Էլինա Բոլշենկովան, stackedplot-ը, Սատյարտ Միշրա Շարման և Ռոբերտ Պողոսյանը: Հատկանշական է նաև ծրագրի ուշադրությունը TELLUS Audio Cassette Magazine նորարարական փորձարարական նախաձեռնությանը, որն օգտագործել է աուդիոկասետներ՝ no wave երաժշտություն և ձայնային արվեստ տարածելու համար: TELLUS-ի նշանավոր մասնակիցների շարքում են Sonic Youth-ը, Լուիզ Լոուլերը, Ռիչարդ Փրինսը, Դավիդ Վոյնառովիչը, Մայքլ Գիրան, Մերցբաուն, Յոզեֆ Բոյսը, Կուրտ Շվիթերսը, Լոուրենս Ուիները, Ջորջ Բրեխտը, Քրիստիան Բոլտանսկին և Ջորջ Մաչունասը: Ծրագրի համադրողներն են Սերգեյ Կոմարովը և Լիդիա Գրիազնովան։

2007 թվականից ի վեր տեսանյութերն CYFEST փառատոնների անբաժանելի մասն են: 2024-ի համար հրավիրվել են չորս համադրողներ՝ պատրաստելու վիդեո ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի առաջարկը սերտորեն կապված է ցուցադրությունների հետ և արտահայտում է դրանց թեման՝ կինեմատոգրաֆիկ ձևաչափով: Թայպեյում ապրող անկախ համադրող և վիզուալ արվեստագետ Մու Թուանը կազմել է մի ծրագիր, որը ներառում է  հիշողության, քարտեզագրության, ալքիմիայի, նոստալգիայի, վիրտուալ հարաբերությունների և խաղերի վերաբերյալ տարատեսակ մոտեցումներով թայվանցի արվեստագետների աշխատանքներ: Ֆրանսիայի VIDEOFORMES, Hybrid and Digital International Arts Festival-ի գեղարվեստական ղեկավար Գաբրիել Վ. Սուշեյրը կազմել է ծրագիր, որը հարթակ է տրամադրում մարդկության ապագայի և ժամանակակից մարդկային պայմանների հակասությունների քննարկման համար: CYLAND վիդեո արխիվի համադրող Վիկտորիա Իլյուշկինան ընտրել է տեսանյութեր, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես են արվեստագետները թե՛ անալոգային և թե՛ թվային ձևաչափերով պահպանում, հասկանում և վերափոխում տարբեր տեսակի տեղեկատվություն՝ անհատական, հավաքական, պատմական, սոցիալ-մշակութային, կենսաբանական և տեխնոլոգիական: Սեուլում հիմնված Urban Art Lab-ի տնօրեն Սունգահ Լին հավաքել է ժամանակակից կորեացի արվեստագետների գործեր, որոնք ուսումնասիրում են վիրտուալ իրականության և վիդեոյի տեխնոլոգիան ու լեզուն: Վիդեո ծրագիրը կանցկացվի Միրզոյան գրադարանում և Վարպետում, իսկ վիրտուալ իրականության գործերը հասանելի կլինեն գլխավոր ցուցադրության վայրում՝ ՀայԱրտ կենտրոնում:

Այս տարվա փառատոնի հատուկ նախագծերից է իրանահայ և ամերիկաբնակ արվեստագետ Մարկոս Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը, որը հայտնի է որպես իրանական ժամանակակից արվեստի առաջամարտիկ: «Կատարողական մետաֆորներ» ցուցահանդեսը, որի համադրողն է Ռուբեն Արևշատյանը, կանցկացվի Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում։ Այն նպատակ ունի ցուցադրելու Մարկոս Գրիգորյանի անցած ճանապարհի բազմազան ու հարուստ պատմությունը, նրա կյանքի պատմության բարդությունն ու խորությունը, մշակութային բազմաթիվ միջավայրերում նրա ներգրավվածությունը և տարբեր ժամանակաշրջանների երանգավորված անցումները:

CYFEST-ը Արևելյան եվրոպայի ամենախոշոր միջազգային մեդիա արվեստի փառատոններից է: Հիմնադրվել է անկախ արվեստագետների և կուրատորների խմբի կողմից 2007 թվականին: Սկսած 2007-ից՝ CYFEST-ի հիմնական հետաքրքրությունների կենտրոնում են եղել տարբեր վիզուալ լեզուների և տեխնոլոգիական մշակույթների միջև երկխոսության ուսումնասիրությունը՝ արվեստի մասնագետների և գիտական հանրությունների հետ ընդհանուր փոխըմբռնման ուղի փնտրելու նպատակով: CYFEST-ը միավորում է արվեստագետների, կուրատորների, դասավանդողների, ինժեներների, ծրագրավորողների և մեդիա ակտիվիստների ամբողջ աշխարհից՝ տարբեր տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նոր մեդիա արվեստի քարտեզագրման, միջնորդության և փաստաթղթավորման համար հարթակ ստեղծելով: CYFEST-ը աշխարհի քիչ շարժական մշակութային միջոցառումներից մեկն է: Ամբողջ տարվա ընթացքում փառատոնի նախագծերը ներկայացվում են աշխարհի առաջատար մշակութային հաստատություններում: Ամեն տարի փառատոնի ծրագրում ընդգրկվում են մի շարք ցուցահանդեսային նախագծեր, ձայնային արվեստ, վիդեո և կրթական ծրագրեր: CYFEST 16-ը կազմակերպում է CYLAND International MediaArtLab-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք չենք տեսնում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը COP29-ին. կարծում ենք, որ սա բաց թողած հնարավորություն է նրանց համար

Հաջորդ գրառումը

Խաղաղության համաձայնագրում կարևոր կետեր կան, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության համաձայնագրում կարևոր կետեր կան, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական