Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 25-ին, ժամը 15։47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։37-ին, մարել՝ 17։08-ին։ Այրվել են վագոն-տնակի ներսի փայտյա երեսպատումը և շինարարական գործիքներ։