Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկօրյա դադարից հետո Ստեփանակերտում հանրային տրանսպորտն սկսել է աշխատել

21/03/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Հանրապետության տարածքում ձյան աննախադեպ տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մայրաքաղաք Ստեփանակերտում տիրող իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներկայացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Քաղաքապետի խոսքով՝ համայնքային և մասնավոր ընկերությունների ռեսուրսների համատեղմամբ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը ձնամաքրումն արդյունավետ իրականացնելու համար, սակայն մայթերի՝ ձյունից և սառույցից մաքրումը շարունակում է մնալ ամենադժվար մարտահրավերներից մեկը։

Դավիթ Սարգսյանը նշել է նաև, որ մարտի 21-ից, երկօրյա դադարից հետո, մայրաքաղաքի հանրային տրանսպորտը նորից աշխատում է բնականոն ռեժիմով։

Համապատասխան ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Նախագահը հատուկ անդրադարձ է կատարել կրթական ոլորտին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում դպրոցներում դասապրոցեսի մեկնարկը պետք է հետաձգվի։

Երկրի ղեկավարը հանձնարարել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ակտիվացնել համայնքներ տանող ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքները, իսկ քաղաքաշինության նախարարին՝ ձնամաքրման գործընթացին առավելագույնս ընդգրկել նաև մասնավոր շինարարական կազմակերպություններին։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով։ Այս առումով երկրի ղեկավարը հանձնարարել է, որ մարտի 21-ից ձնամաքրման միջոցառումներին միանան պետական համակարգի աշխատակիցները, և կոչ արել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ու քաղաքացիներին ևս ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն՝ ներգրավվելով իրականացվող աշխատանքներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանն էլի կիջնի

Հաջորդ գրառումը

Ներքին հանդը թշնամու նշանառության տակ է. ՀՀ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
Հաջորդ գրառումը

Ներքին հանդը թշնամու նշանառության տակ է. ՀՀ ՄԻՊ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական