Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկրի վարչապետն իր ամանորյա ուղերձից հետո, խաբեբայության ու կինտոյության համար ունենալու է ևս 365 օր. Հայկ Դեմոյան

09/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համակարգային խնդիրը

Մեր հիմնական խնդիրներից մեկը համակարգային մտածողության բացակայությունն ու պետական համակարգի մաս կազմող գերատեսչություններում առկա մնայուն համակարգային ճգնաժամն է: Դա սովորական ճգնաժամ չի, դա ժառանգած, չթոթափված ու քրոմոսոմի մակարդակով մեզանում ամրագրված ճգնաժամ է:

Այդ համակարգային ճգնաժամի լավագույն վկայությունը կառավարության նիստերն են: Աշխարհի ոչ մի երկրում նման համակարգային ճգնաժամի մատուցում ուղիղ եթերով գոյություն չունի, քանզի այդ նիստերն ու ելույթները չթոթափված սովետական կաղապարների ու ժամանակին համահունչ եղանակներով ու մեթոդներով մտածելու ու գործելու բացակայության լավագույն վկայությունն է:

Չափորոշիչ, կառավարության ծրագիր, տարեկան բյուջե, տենդեր, թղթային դասագրքեր, սովետական պատի թերթի մեթոդով պատրաստված թանգարանային ցուցադրություններ, անորակ շինարարություն ու էլի լիքը բաներ… Յոթ տարի շարունակ մեյմունությունից ու կինտոյությունից բացի ոչ մի նորություն, ոչ մի համակարգային մտածողության վրա հիմնված նոր ու ժամանակակից ծրագիր-գործողություն չտեսանք: Նույն ճապաղ ու դատարկ տեքստերը, լինի դա մամուլի ասուլիսի կամ ճեպազրույցի, կամ էլ ամանորյա ուղերձի: Արդյունքում միակ նորույթը դառնում է հեծանիվ քշելը:

Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածը մեր պետականությունը բազմակի անգամ սպանած ու մորթած համակարգային պետականաստեղծ մտածողության բացակայության պարզագույն հետևանքն ու ցուցիչն է: Որքան էլ որ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր գաղափարներից ու մատերաներից խոսի, միևնույն է իր աշխատաոճն ու մտածելակերպը սովետական փառատոններ ու ոսկե աշուններ կազմակերպող հրահանգիչի կամ կոմսոմոլական ակտիվիստի մակարդակից այն կողմ չի անցնում: Եթե պետության մեջ ճիշտ դրված լիներ պետական մեքենայի ճիշտ գործարկման մնայուն ու հաստատ մեխանիզմներ, ապա Ծիծեռնակաբերդի ազգային խայտառակությունը չէինք ունենա:

Համակարգային մտածողության բացակայության լավագույն ցուցիչը մեղավորների բացակայությունն է ու անհատական մակարդակում պատժվելուց խուսափելու ինքնավստահությունն է: Ու այս ցիկլն անընդհատ կրկնվում է, որովհետև լավագույն հղկված մեխանիզմը, որը փոխարինելու է գալու հանուն պետության ու պետական շահի գործելու, դա պետական միջոցների թալանի ճիշտ ու գրագետ ձևակերպումն է: Այստեղ առաջընթացն ակնհայտ է:

Նույն վիճակն է նաև դասագրքերի պարագայում: ԿԳՄՍ նախարարությունում եթե փորձես համոզել, որ թղթային դասագրքերի նման ձևաչափն ու պատմության դասավանդումը նման բրածո մեթոդներով արդեն որևէ քննություն չի բռնում, ապա քեզ խելագարի տեղ կդնեն: Աշխարհը շատ արագ անցումներով է զարգանում ու մնալ այդ մակարդակին ու մեր երեխաներին մատուցել ու պարտադրել նման որակի ու ժամանակի քննությունը չբռնող դասագրքեր, պարզ բառով կոչվում է հանցագործություն:

ԿԳՄՍ-ում չեն հասկանա, որ թանգարանային ցուցադրութոյւնների այն որակը, որը գոյություն ունի մեր թանգարաններում, այլևս որևէ քննություն չի բռնում: Նախարարությունը զբաղված է տառակերությամբ ու օրենքների սերտմամբ, այնինչ իրական հաջողություններն ու առաջընթացը շատ հաճախ գրանցվում են, այն ժամանակ, երբ ունես ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ու լուծումներ գտնելու ազատություն: Սպանված է հենց այդ ազատությունը, այլապես երկրումդ դասագրքի անորակության մասին բողոքող մասնագետի դեմ ոստիկանական հաշվարկ ուղարկելով ու ընտանիքի անդամներին ահաբեկելով, միևնույն է մակարդակը մնալու է նույնը, քանի որ մշակույթի ու կրթության համար պատասխանատու նախարարը երբեք չի քննի, թե ով և ինչու է այդպիսի հրահանգ տվել:

Վերջում կգա տարեկան հաշվետվությունների ժամանակը ու զբաղվելով ինքնախաբեությամբ, պետական համակարգի բոլոր օղակները կնկարեն հերթական թվերը, կաղաղակեն, որ հնգամյակը կարողացան այս տարի ևս չորս տարում կատարել, երկրի վարչապետը կկառչի տուրիստների քանակից, չհասկանալով, թե դասական իմաստով երկիր այցելող զբոսաշրջիկի կարգավիճակ ունեցող անձն ով է: Այդ նույն անձը համերգների, հարսանիքների ու բանակի քեֆերի մասնակիցների քանակը կմատուցի որպես պետության մշակութային քաղաքականության հաջող օրինակ, շատ լավ հասկանալով, որ իր ամանորյա ուղերձից հետո, խաբեբայության ու կինտոյության համար ունենալու է ևս 365 օր:

Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Նիկոլը Փաշինյանը մեր երկրի բոլոր արատների մարմնավորումն է․ Անդրանիկ Թևանյան

Համանման Հոդվածներ

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլը Փաշինյանը մեր երկրի բոլոր արատների մարմնավորումն է․ Անդրանիկ Թևանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական